Թուրքիան հայտարարվածից շատ Bayraktar անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային. Bloomberg – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Թուրքիան հայտարարվածից շատ Bayraktar անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային. Bloomberg

08:44 04.12.2021

Թուրքիան ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային, քան հայտարարվել է: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Հայտնի է դարձել, որ ապագայում կարող են լինել նոր մատակարարումներ։ Խոսքը Կիևի կողմից արդեն ձեռք բերված մի քանի տասնյակ Bayraktar-ների և պլանավորվող առնվազն 24 անօդաչու թռչող սարքի մասին է։

Անօդաչու սարքեր արտադրող Baykar ընկերությունն ու թուրքական կառավարությունը չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրա ուշադրությունն էր հրավիրել  Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ակտիվության և թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի օգտագործման վրա։ Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ Դոնբասում մարտական գործողություններում թուրքական անօդաչու էր գործածել  հոկտեմբերի 26-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին ասել էր, որ վաճառքի մասին համաձայնագրից հետո օգտագործվող սարքերը չեն կարող կոչվել թուրքական։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժությունները

09:00 05.05.2025

Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժությունները

Էստոնիայի պաշտպանության ուժերի և դաշնակից ուժերի խոշորագույն համատեղ զորավարժությունները՝ Siil 2025, տեղի կունենան մայիսի 5-23-ը։ Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 16000 զինվոր Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Կանադայից, դիտորդներ և հրահանգիչներ Ճապոնիայից, Իսրայելից և Ուկրաինայից։ Այս մասին հայտնում են Էստոնիայի պաշտպանության ուժերը։ «Զորավարժությունների հիմնական նպատակն է դաշնակիցների հետ համագործակցությամբ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:55 05.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Չեխիայի նախաձեռնությամբ Ուկրաինայի զինված ուժերը կարող են ստանալ 1,8 մլն արկ

08:50 05.05.2025

Չեխիայի նախաձեռնությամբ Ուկրաինայի զինված ուժերը կարող են ստանալ 1,8 մլն արկ

Ուկրաինան, որպես 2024 թվականին Չեխիայի կողմից առաջադրված նախաձեռնության մաս, մինչև տարեվերջ կարող է ստանալ 1,8 միլիոն հրանոթ։ Այս մասին Պրահայի ամրոցում Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ «Նախաձեռնությանը ֆինանսապես աջակցում են 11 երկրներ։ Մինչև տարեվերջ կարող է մատակարարվել 1,8 մլն հրետանային արկ»,- նշել է նա։ Այդ նպատակին հասնելու համար, […] ...

Իրանի ՊՆ. Թեհրանը հարձակման դեպքում հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

08:40 05.05.2025

Իրանի ՊՆ. Թեհրանը հարձակման դեպքում հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

Իրանը, ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում, պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան և իսրայելական բազաներին, որտեղ էլ որ դրանք լինեն։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ «Իրանը ոչ մի պատերազմ չի սկսի, բայց եթե Իսլամական Հանրապետության վրա հարձակվեն կամ նրա դեմ ագրեսիա իրականացվի, մենք ուժով կպատասխանենք»,- ընդգծել է նախարարը IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա […] ...

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

08:30 05.05.2025

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

Պակիստանը նպատակ ունի պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, սակայն երկրի բանակը պատրաստ է ագրեսիայի դեպքում արժանի պատասխան տալ հակառակորդին։ Այս մասին կիրակի օրը Պակիստանում քաղաքական կուսակցությունների առաջնորդների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի միջծառայությունների հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ «Պակիստանը խաղաղ երկիր է, և մենք ցանկանում ենք, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:20 05.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

BACK_TO_TOP