Գիտնականները պարզել են, թե ինչով են սնվել Սթոունհենջի շինարարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+35.09 oC

Գիտնականները պարզել են, թե ինչով են սնվել Սթոունհենջի շինարարները

19:30 05.12.2021

Հնագետները, վերջին շրջանում հայտնաբերած գտածոների հիման վրա փորձում են պարզել, թե ինչով են սնվել Սթոունհենջի շինարարները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Մ․թ․ա 2500-ական թվականներին հայտնի մեգալիթների շինարարներն ապրել են Դարիգթոն Ուոլս բնակավայրում, որը գտնվում է Սթոունհենջից 3 կմ հեռու։
Գիտնականները պարզել են, որ տեղանքում կաղին, վայրի խնձոր, ընկույզ և այլ մրգեր են աճեցվել։ Ինչպես նաև տեղաբնիկները տիրապետել են հացահատիկային մշակաբույսեր աճեցնելու տեխնոլոգիային։ Սա, ըստ հնագետների, նշանակում է, որ տեղաբնիկները կարողացել են թխվածքներ պատրաստել ցորենի, ընկույզի և կաղինի ալյուրից։
Ինչպես նաև պարզ է դարձել, որ Սթոունհենջի շինարարության համար կարևոր ամիս է եղել դեկտեմբերը։ Այդ ժամանակահատվածում նրանք կովերին ու խոզերին են տեղափոխել Շոտլանդիայի հեռավոր արոտավայրերից, որպեսզի ձմեռային արևադարձի ժամանակ  կարողանային մասնակցել մեգալիթների տեղում անցկացվող  տոնախմբությանը։
Գիտնականները գտնում են, որ շինարարները կարող էին պատրաստել անգլիական սուրբ ծննդյան թխվածք՝ մինս-պայի տարբերակը։
Դրանք պատրաստում էին հարթ քարերի վրա կամ կերամիկական սափորների մեջ, որոնք տաքացվում էին ածուխով։
« Եթե խառնենք կենդանական ճարպը, ընկույզը և մրգերը,ապա կստացվի հիանալի, այսպես կոչված, էներգետիկ սալիկ։ Մենք երբեք չենք իմանա, թե ինչպիսի բաղադրությանն էին նրանք նախապատվություն տալիս»,- ասել է English Heritage պատմական հիմնադրամի պատմաբան Սյուզան Գրինը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

BACK_TO_TOP