Լավրովը և Բլինկենը վիճել են Ուկրաինայի շուրջ․ Bloomberg  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Լավրովը և Բլինկենը վիճել են Ուկրաինայի շուրջ․ Bloomberg 

10:45 05.12.2021

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը Կիևում տեղի ունեցած իրադարձությունների քննարկման ժամանակ լարված վեճ է տեղի ունեցել, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քննարկման անանուն ականատեսներին։
Գործակալության աղբյուրների պնդումներով վեճը ծագել է  Ուկրաինայում «ռուսական ագրեսիայի» դեպքում Արևմուտքի պատասխան միջոցների քննարկման շուրջ։

«Կարծիքների փոխանակումը սուր ընթացք է ստացել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները սկսեցին ուղիներ փնտրել, ներառյալ հնարավոր պատժամիջոցները, պատասխանելու Ուկրաինա «ռուսական ներխուժման» սպառնալիքին՝ կապված զորքերի տեղակայման հետ՝ հարևան երկրի սահմանի մոտ»,- ասվում է հրապարակման մեջ։

Լավրովը Բլինկենին հիշեցրել է, որ 2014 թվականին Կիևում տեղի ունեցած իրադարձությունները պետական ​​հեղաշրջում էին, հայտնում են աղբյուրները։

Իր հերթին Բլինկենը ՆԱՏՕ-ն անվանել է «պաշտպանական դաշինք» և ասել, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հավատարիմ ուժերը իբր «կրակ են բացել Կիևում խաղաղ ցուցարարների վրա և սպանել ավելի քան հարյուր մարդու»։

Վերջերս արեւմտյան լրատվամիջոցներում հրապարակումների նոր ալիք է բարձրացել, թե իբր Ռուսաստանը «ներխուժում» է նախապատրաստում Ուկրաինա։ Կիևը սկզբում նշել էր, որ չեն արձանագրել իրենց սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումներ, բայց հետո սկսել էր խոսել նախապատրաստվող «հարձակման» մասին։

Մոսկվայում այս մեղադրանքները բազմիցս հերքվել են, քանի որ դրանք օգտագործվում են որպես պատրվակ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերն ու տեխնիկան դեպի ռուսական սահմաններ քաշելու համար։ Ինչպես ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը ոչ մի ագրեսիվ պլան չի մշակում, չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, և զորքերի տեղաշարժը սեփական տարածքով ոչ մեկին չպետք է անհանգստացնի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

15:11 30.06.2025

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...

BACK_TO_TOP