Միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է անտուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է անտուն

15:22 05.12.2021

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես հայտնի դարձավ կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին, նա վաճառել է իր վերջին առանձնատունը Կալիֆորնիայի  Հիլսբորոյում: Սկզբում ձեռնարկատերը դրա  համար 37,5 միլիոն դոլար է խնդրել, բայց ի վերջո զիջել է 30 միլիոն դոլարի դիմաց։

Mansion Global պորտալի տվյալներով՝ Tesla-ի հիմնադիրի վերջին բնակարանը եղել է 1912 թվականին կառուցված շքեղ առանձնատունը՝ գրեթե 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով։ Տան հետ միասին հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 19 հա՝  այգիով, զբոսայգիներով և ջրամբարով։

Իլոն Մասկը գույքը գնել է 2017 թվականին 23,4 միլիոն դոլարով։ Այն պատկանել է  Կալիֆորնիայի մեծահարուստներից մեկին։ Կառուցվել է 1912 թվականին ֆրանսիացի կոմս Քրիստիան դը Գինեի կողմից, այն բանից հետո, երբ նա ամուսնացել է կալիֆորնիացի մի կնոջ հետ և տեղափոխվել Ամերիկա։ Դե Գինեի ընտանիքին է կալվածքը պատկանել ավելի քան 100 տարի, այնուհետ այն վաճառվել է 100 միլիոն դոլարով՝ 2013 թվականին:

2020 թվականի գարնանը Իլոն Մասկը Twitter-ում խոստացել էր, որ հանուն ազատության կվաճառի իր ողջ անշարժ գույքը։ Այդ ժամանակվանից նա ազատվել է Լոս Անջելեսի չորս առանձնատներից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն դոլար: Իսկ հիմա վաճառել է վերջին անշարժ գույքից։

50-ամյա միլիարդատերն այժմ ապրում է 37 քառակուսի մետր տարածքով հավաքովի տնակում, որը նա վարձել է Տեխասի SpaceX-ից: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ այնքան է  տարված Մարսը գաղութացնելու գաղափարով, որ ցանկանում է ազատել բոլոր հնարավոր միջոցներից հանուն այս ծրագրի իրականացման։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.06.2025

SHANTNEWS

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

19:54 30.06.2025

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

BACK_TO_TOP