Լեհաստանում կալանել են ռուսական «Ռուսլանա» նավը՝ հարբած անձնակազմով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Լեհաստանում կալանել են ռուսական «Ռուսլանա» նավը՝ հարբած անձնակազմով

10:10 06.12.2021

Լեհաստանի ափերի մոտ ռուսական «Ռուսլանա» բեռնատար չորանավը, վերջին պահին շրջադարձ կատարելով, կարողացել է խուսափել Գդանսկից ոչ հեռու գտնվող ծանծաղուտում հայտնվելուց։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Գդանսկի սահմանապահ ծառայության պահակախմբից TVN24-ին ասել են, որ ռուսական առևտրային նավը շարժվել է դեպի Գդանսկի հյուսիսային նավահանգիստ՝ երթևեկելի մասից դուրս:

Բեռնատար նավը  չի արձագանքել ռադիոկապի միջոցով իրեն ուղղված զանգերին։ Լեհ սահմանապահները ստիպված են եղել միջամտել։ Նավին ընդառաջ է գնացել տեղական հերթապահ նավը, որի սպաները, բարձրանալով ռուսական նավ, անձնակազմին հայտնաբերել են  հարբած վիճակում։

Դեռ պարզ չէ՝ նավի կտրուկ շրջադարձը Լեհաստանի առափնյա ծառայությունների նախազգուշացման արդյո՞ւնք է, թե՞ անձնակազմը վերջին պահին ինքնուրույն է հասկացել, որ բեռնանավը պատրաստվում է հայտնվել ծանծաղուտում։

Ռուսական նավի կապիտանի և անձնակազմի երկու անդամների արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: Դրա հիման վրա տրվել է նավի կալանման հրաման։

Ռուսական կողմը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժությունները

09:00 05.05.2025

Էստոնիան կհյուրընկալի Siil 2025 խոշորագույն միջազգային զորավարժությունները

Էստոնիայի պաշտպանության ուժերի և դաշնակից ուժերի խոշորագույն համատեղ զորավարժությունները՝ Siil 2025, տեղի կունենան մայիսի 5-23-ը։ Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 16000 զինվոր Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Կանադայից, դիտորդներ և հրահանգիչներ Ճապոնիայից, Իսրայելից և Ուկրաինայից։ Այս մասին հայտնում են Էստոնիայի պաշտպանության ուժերը։ «Զորավարժությունների հիմնական նպատակն է դաշնակիցների հետ համագործակցությամբ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:55 05.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Չեխիայի նախաձեռնությամբ Ուկրաինայի զինված ուժերը կարող են ստանալ 1,8 մլն արկ

08:50 05.05.2025

Չեխիայի նախաձեռնությամբ Ուկրաինայի զինված ուժերը կարող են ստանալ 1,8 մլն արկ

Ուկրաինան, որպես 2024 թվականին Չեխիայի կողմից առաջադրված նախաձեռնության մաս, մինչև տարեվերջ կարող է ստանալ 1,8 միլիոն հրանոթ։ Այս մասին Պրահայի ամրոցում Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ «Նախաձեռնությանը ֆինանսապես աջակցում են 11 երկրներ։ Մինչև տարեվերջ կարող է մատակարարվել 1,8 մլն հրետանային արկ»,- նշել է նա։ Այդ նպատակին հասնելու համար, […] ...

Իրանի ՊՆ. Թեհրանը հարձակման դեպքում հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

08:40 05.05.2025

Իրանի ՊՆ. Թեհրանը հարձակման դեպքում հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին

Իրանը, ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում, պատասխան հարվածներ կհասցնի ամերիկյան և իսրայելական բազաներին, որտեղ էլ որ դրանք լինեն։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ «Իրանը ոչ մի պատերազմ չի սկսի, բայց եթե Իսլամական Հանրապետության վրա հարձակվեն կամ նրա դեմ ագրեսիա իրականացվի, մենք ուժով կպատասխանենք»,- ընդգծել է նախարարը IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա […] ...

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

08:30 05.05.2025

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

Պակիստանը նպատակ ունի պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, սակայն երկրի բանակը պատրաստ է ագրեսիայի դեպքում արժանի պատասխան տալ հակառակորդին։ Այս մասին կիրակի օրը Պակիստանում քաղաքական կուսակցությունների առաջնորդների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի միջծառայությունների հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ «Պակիստանը խաղաղ երկիր է, և մենք ցանկանում ենք, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:20 05.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

BACK_TO_TOP