19:46 06.12.2021
Երևանում տեղի է ունեցել է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին:
Այն անցկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում:
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և միջազգային մի շարք գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը բացահայտել է բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ:
1991 թվականին ստեղծվել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի գնահատումը և նվազեցումը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության ապահովումը: Մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, կազմակերպվում են բնակչության տարահանման վարժանքներ:
«Մենք այսօր 33-ամյա ծանր հիշողություններով, դաժան արհավիրքից քաղած դասերով շարունակում ենք ապրել և պայքարել նոր արհավիրքների դեմ՝ աշխարհի հետ կիսվելով մեր փորձով և յուրացնելով աշխարհի փորձը: Յուրաքանչյուր տարի այս օրերին և´ Հայաստանում և´ Սփյուռքում տարբեր ձևաչափերով անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այսօրվա միջոցառումը, որը կազմակերպվել է մեր ռուս գործընկերների հետ համատեղ, ևս մի կարևոր հարթակ է անցյալի դասերը վերհիշելու, վերլուծություններ և հետևություններ անելու համար»,- ասել է Փիլոյանը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինն իր հերթին նշել է, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգական փորձը խթան է հանդիսացել տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման համար։ Նա հիշեցրել է, որ 33-ամյա աղետն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող տարածք է ընդգրկել։
«Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է։ Երկրաշարժը շարունակում է մնալ ամենաավերիչ բնական աղետներից մեկը։ Միաժամանակ, սա ամենաբարդ երևույթն է կանխատեսման առումով։ Սակայն այսօր մենք զգալի փորձ ենք կուտակել սեյսմիկ անվտանգության մշտադիտարկման ոլորտում»,- ասել է ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ևս նշել է, որ ռուս-հայկական կենտրոնը երկկողմ փոխգործակցության կարևոր հարթակ է տարերային աղետի հետևանքները կանխելու և հաղթահարելու գործում:
«Կենտրոնը զգալի ներդրում ունի արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում։ Բարձրակարգ մասնագետներ ու ժամանակակից փրկարարական սարքավորումներ ունեցող կառույցը ծանրակշիռ ներդրում ունի արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում»,- ընդգծել է դեսպանը։
Գիտաժողովին զուգահեռ կայացել է նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատեղ նիստը՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարների առաջին տեղակալների գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են օրակարգային չորս հարցեր՝ ՌՀՄԱԿ-ի 2021 թվականի գործունեության մասին զեկույցի հաստատումը, 2022 թվականին ՌՀՄԱԿ-ի 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանը, հաջորդ տարվա բյուջեն ու ընթացիկ ծրագրերը:
ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ նիստի շրջանակում քննարկվել են նաև Սպիտակի երկրաշարժի դասերը:
«Սպիտակի երկրաշարժից հետո արդեն աշխարհը վերանայել է իր մոտեցումները սեյսմակայունության ուղղությամբ»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:
Գիտաժողովին հաջորդել է ՌՀՄԱԿ-ում երկրաշարժի թեմայով անցկացված միջազգային վարժանքը: Մասնակցել են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները, Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմը, Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած փրկարարներն ու կամավորական կազմավորումները:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...