Համբարձում Մաթևոսյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության և ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

Համբարձում Մաթևոսյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության և ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում

19:20 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՀԲ համագործակցությունը: Համբարձում Մաթևոսյանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման և նորերի՝ կյանքի կոչման ուղղությամբ:

ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր կարգավիճակում: Նա վերահաստատել է ՀԲ պատրաստակամությունը Հայաստանի կառավարության հետ համագործակցության և վերջինիս ծավալների ընդլայնման հարցում:

Զրուցակիցները անդրադարձել են Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի իրականացման և 4-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքներին: Երրորդ ծրագրի շրջանակներում մեծ առաջընթաց է գրանցվել էլեկտրոնային համակարգերի ոլորտում՝ ինտեգրված անվտանգության համակարգ էլեկտրոնային կառավարման բոլոր հարթակների համար, թվային ստորագրության և նույնականացման համակարգեր, քաղաքացիների հետ հետադարձ կապի միասնական պորտալ և այլն: Չորրորդ ծրագիրը նախատեսում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում՝ թվայնացված ծառայությունների թիվը հասցնելով 350-400-ի, հարկային վարչարարության համակարգերի արդիականացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում, ճանապարհներից օգտվողների իրազեկման համակարգ, կիբերանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնում, պետական տվյալների միասնական կենտրոնի հիմնում և այլն: Շեշտելով Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացման գործում ՀԲ կարևոր դերակատարությունը՝ փոխվարչապետը նշել է սոցիալական ծրագրերի, համայնքների կարողությունների և առկա ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ միջև համագործակցությունն ու ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, ջրօգտագործում, էներգետիկա, համայնքների համաչափ զարգացում և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP