Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը քննարկել է Նորվեգիայի Թագավորության դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը քննարկել է Նորվեգիայի Թագավորության դեսպանի հետ

19:33 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։

Կարեն Անդրեասյանը հանդիպման սկզբում դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ), քրեակատարողական, նոտարիատի, պրոբացիայի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ուղղված բարեփոխումներին:

Նախարարն ընդգծել է՝ բարեփոխումներն իրականացվում են շահագրգիռ բոլոր մարմինների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։

Հելեն Սանդ Անդրեսենը կարևորել է բարեփոխումների իրականացման քաղաքական կամքը՝ որպես դրանց իրականացման համար անհրաժեշտ մեկնարկային կետ, և ողջունել նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը։

Դեսպանը նշել է, որ Նորվեգիան ևս անմասն չի մնում Արդարադատության ոլորտի բարեփոխումներից, որին ակտիվ մասնակցում է ԵԽ-Հայաստան 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարը ներկայացրել է արբիտրաժային կենտրոն ստեղծելու նախարարության հանձնառությունը և ընդգծել ոլորտային մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։

Դեսպանը հետաքրքրվել է նաև լայնածավալ դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքից, մասնավորապես դատավորների զտմանն ուղղված կառավարության քաղաքականությամբ, որին ի պատասխան նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղությունները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհրդին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու իրավասության մանրամասները, ներկայացնելով նաև միջազգային կառույցների դիրքորոշումը այս հարցի շուրջ։

Այնուհետև դեսպանը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման փաստը, ինչպես նաև հետաքրքրվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացով։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը արդարադատության ոլորտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP