2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

18:44 09.12.2021

2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («ՀայՓոստի») միջոցով: Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Այն կենսաթոշակառուներն, որոնք կընտրեն Ազգային օպերատորին («ՀայՓոստ»), մինչև ՄՍԾ դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված «ՀայՓոստի» հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին «ՀայՓոստի» տված տեղեկանքը։

Անկանխիկի անցման դրույթը վերաբերում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։  

75 տարին լրացած կենսաթոշակառուները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարման եղանակ ընտրելու, ինչպես նաև «ՀայՓոստի» հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու պարտավորություն չունեն։

Բանկի կամ «ՀայՓոստի» հետ պայմանագիր կնքած՝ քաղաքային բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակը փոխանցվում է բանկային քարտերին կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին։

Քարտային և էլեկտրոնային հաշիվներին առկա միջոցները կարող են օգտագործվել անկանխիկ վճարման տեխնիկական միջոցներով վճարումներ կատարելու, բանկի կամ «ՀայՓոստի» սպասարկման կենտրոններում (մասնաճյուղերում) հաշվից գանձելու, ինչպես նաև կանխիկացվել ավտոմատ գանձման մեքենաների և կանխիկացման սարքերի միջոցով։

Կենսաթոշակառուի ցանկությամբ կամ պատվերով իր բնակության վայրում կանխիկացման ծառայություն մատուցելու համար «ՀայՓոստը» կանխիկացման գործարքները կատարում է որպես լրացուցիչ ծառայություն, ինչի համար կենսաթոշակառուն վճարում է կազմակերպության և կենսաթոշակառուի միջև կնքված պայմանագրով սակագին նախատեսված լինելու դեպքում։

Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմի ՄՍԾ, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի («ՀայՓոստի») միջոցով։

Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր («ՀայՓոստ») ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP