Զինծառայողները հագուստ և կոշիկ կստանան ավելի հաճախ. ծառայության պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+12.09 oC

Զինծառայողները հագուստ և կոշիկ կստանան ավելի հաճախ. ծառայության պետ

19:58 20.07.2018

Սկսած նախորդ տարվանից՝ Հայաստանի զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համազգեստն ու կոշիկները կրելու ժամկետները կրճատվել են, հատկացվող քանակը՝ ավելացվել։ Այս մասին ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում այսօր ասաց ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը։

«Այս սահմանային դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի ժամկետային զինծառայողը երկու տարվա ընթացքում ստանում է չորս լրակազմ։ Դրանից բացի՝ մենք արդեն 2018 թվականից սկսած պլանավորել ենք ևս մեկ լրակազմ՝ տոնական համազգեստ»,- նշեց գնդապետը։

Ծառայության պետի խոսքերով՝ լրացուցիչ տոնական համազգեստը նախատեսված կլինի հանդիսավոր միջոցառումների ժամանակ, արձակուրդների, հասարակության հետ շփվելու ընթացքում յուրաքանչյուր ժամկետային ունենա մաքուր, կոկիկ համազգեստ։

Այստեղ տեղին է նշել, որ զինծառայողները ծառայությունից վերադառնալիս կամ արձակուրդ մեկնելիս հաճախ նոր համազգեստ են գնում կամ վերցնում ծանոթներից՝ ավելի կոկիկ տեսք ունենալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը ծրագրում էր գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում. Times

08:32 14.05.2024

ՀԱՄԱՍ-ը ծրագրում էր գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում. Times

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ծրագրում էր գաղտնի բազաներ ստեղծել Թուրքիայում և Իսրայելի հարևան այլ երկրներում՝ հրեական պետության հետ կապված թիրախների դեմ հարվածները համակարգելու համար, պնդում է Times թերթը՝ վկայակոչելով Գազայի հատվածում իբր առգրավված փաստաթղթերը։ «ՀԱՄԱՍ»-ը նախատեսում էր գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում և ահաբեկչական բջիջներ այլուր՝ հարևան երկրներում իսրայելական թիրախների դեմ հարձակումները համակարգելու համար»,- գրում է հրատարակությունը։ […] ...

Բլինքենը Կիև է ժամանել չհայտարարված այցով

08:19 14.05.2024

Բլինքենը Կիև է ժամանել չհայտարարված այցով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ «Բլինքենը Կիև է ժամանել երեքշաբթի չհայտարարված դիվանագիտական ​​առաքելությամբ։ Բլինքենը կընդգծի Բայդենի վարչակազմի հավատարմությունը Ուկրաինայի պաշտպանությանն ու երկարաժամկետ անվտանգությանը»,- հայտնում է Associated Press-ը։ Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, Բլինքենը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ […] ...

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում նպաստավոր էր իրենց համար

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […] ...

Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

21:00 13.05.2024

Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։ Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: «Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու […] ...

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

15:36 13.05.2024

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ ...

Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արգենտինայի դեսպանին

15:29 13.05.2024

Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արգենտինայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ արձանագրել, […] ...

BACK_TO_TOP