19:22 11.12.2021
ԱՄՆ կոնգրեսականները նամակով դիմել են ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թային՝ կոչ անելով ամրապնդել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առևտրային և ներդրումային կապերը։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վրաստանը Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակիցն է։ Վրաստանը, որպես զարգացող ժողովրդավարական երկիր, պետք է ձեռնարկի զգալի քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք կնպաստեն կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնումն էլ ավելի կարագացնի այդ բարեփոխումները»,- ասված է նամակում։
Ըստ ԱԳՆ-ի՝ նամակում ընդգծվում է Վրաստանի առանցքային աշխարհագրական դիրքը, ինչը նրան դարձնում է իդեալական գործընկեր գլոբալ լարվածության և անկայունության լույսի ներքո։ Կոնգրեսականներն ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առևտրային հարաբերությունները հիմնված են այնպիսի ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, Բարձր մակարդակի առևտրային երկխոսությունը և երկկողմանի ներդրումային համաձայնագիրը։ Վրաստանը նաև ճանաչված է որպես արժեքավոր գործընկեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության առումով, Եվրամիության կողմից, ինչի մասին վկայում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։
Ամերիկացի կոնգրեսականների կարծիքով, այսօր, երբ Վրաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը տնտեսական աճն է, Միացյալ Նահանգների հետ առևտրային և ներդրումային կապերի ամրապնդումը ուժեղ խթան կհանդիսանա Վրաստանում շուկայական բարեփոխումների և ներդրումային քաղաքականության համար՝ ճանապարհ հարթելով ամերիկյան ապրանքների և ծառայությունների համար Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի, Թուրքայի և Արևելյան Եվրոպայի շուկաներում: Այս առումով հատկապես կարևոր է գործընկեր երկրի հետ ազատ առևտրի առկայությունը։
Նամակում ընդգծվում է Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև կարևոր դաշինքը և ռազմավարական գործընկերությունը, Վրաստանի նշանակալի ներդրումը Իրաքում և Աֆղանստանում շարունակվող ռազմական գործողություններում, նաև Վրաստանի առաջատար դերը կովկասյան տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս կայունության և ժողովրդավարական արժեքների հաստատման գործում։
Նամակը, որը հրապարակվել է դեկտեմբերի 10-ին, ստորագրել են կոնգրեսականներ Քերոլ Միլլերը, Ադամ Քինզինգերը, Սթիվ Ուոմեկը, Ջոն Ռոուզը, Ջիմի Գոմեսը, Ջերալդ Քոնոլին, Դեն Քրենշոուն և Ալեքս Մունը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...