Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի ողջ զինանոց են հայտնաբերել. կան ձերբակալվածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+25.09 oC

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի ողջ զինանոց են հայտնաբերել. կան ձերբակալվածներ

12:40 13.12.2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություն ձեռք բերեցին, որ Այգեշատ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ մեքենայում հրազեն է պահում։ Դեկտեմբերի 10-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Երիտասարդը ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվեցին նաև երիտասարդի կողմից շահագործվող մյուս մեքենան ու բնակարանը։

«Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, դետոնատորի պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 17 փամփուշտով, տարբեր տրամաչափի և հրազենների 2000-ից ավելի փամփուշտ և այլն։ Բնակարանի խուզարկությամբ ևս գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ հայտնաբերվեց, ինչպես և թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 26, մյուսը՝ 30 փամփուշտով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։

Արմավիրի ոստիկանները տեղեկություն ձեռք բերեցին, որ ավտոմեքենաներում և բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքը 19-ամյա երիտասարդին տվել էր Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 11-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց ապօրինի պահվող գործարանային համարով հրացան։ Ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:48 23.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

08:40 23.07.2025

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի գլխավոր թեման եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «տարբեր մակարդակներով առաջիկա շաբաթներին»։ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ին

08:30 23.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին, հաղորդում է Reuters-ը։ «Վաղը մեզ կմիանա Եվրոպան, իսկ հաջորդ օրը՝ ևս մի քանի երկիր», – մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան մոտ 550 միլիարդ դոլար կներդնի Միացյալ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 23.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը

08:15 23.07.2025

Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը

2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Ճանաչված լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի ազգային հավաքականների միջազգային […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:10 23.07.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...

BACK_TO_TOP