12:21 14.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա, 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությունները։ Մասնավորապես՝
իրականացված չէ ճանապարհի եզրագծումը,
փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով,
մաքրված չեն ջրահեռացման առուները։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։
Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։
08:48 23.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 23.07.2025
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջՀուլիսի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի գլխավոր թեման եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «տարբեր մակարդակներով առաջիկա շաբաթներին»։ […] ...
08:30 23.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին, հաղորդում է Reuters-ը։ «Վաղը մեզ կմիանա Եվրոպան, իսկ հաջորդ օրը՝ ևս մի քանի երկիր», – մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան մոտ 550 միլիարդ դոլար կներդնի Միացյալ […] ...
08:22 23.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Ճանաչված լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի ազգային հավաքականների միջազգային […] ...
08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...