16:27 15.12.2021
Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգի գնահատման վերաբերյալ աշխատաժողովն այսօր համախմբել էր բոլոր շահառու կողմերին՝ ներկայացնելու համակարգի ներկա վիճակը, քննարկելու հնարավոր զարգացումները և առաջարկելու համապատասխան լուծումներ:
Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգերը մեր երկրում մարդկային կապիտալի և հանրային զարգացման ուղիղ գործիքներ են, և դրանց շարունակական բարելավումն ու վերափոխումը կարևորագույն խնդիրներ են: Այդ առումով՝ փոխնախարարը շեշտադրել է մի քանի առաջնահերթություն. նա կարևորել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցը պետք է դիտարկել իբրև ինստիտուցիոնալ խնդիր: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց մեկնարկել են՝ որպես օրինակ բերելով ՄԿՈՒ համակարգում կարիերայի զարգացման պատասխանատուների առանձնացումը հաստիքացուցակում և դրա շարունակական զարգացումը:
Երկրորդ շեշտադրումը, ըստ նախարարի տեղակալի, հանրակրթության ոլորտում ինստիտուցիոնալ գործընթացների իրականացումն է նոր չափորոշիչների ներդրման շրջանակում, համաձայն որի՝ մասնագիտական կողմնորոշման ակումբները՝ որպես դպրոցի գործունեության կարևոր բաղադրիչ, պետք է լինեն պարտադիր:
«Ներկայումս այդ բաղադրիչը փորձարկվում է Տավուշի մարզի դպրոցներում՝ հետագայում դրա ներդրումն ապահովելու հանրապետության բոլոր դպրոցներում: Այս թիրախները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում և 5-ամյա միջոցառումների ծրագրում: Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման օրակարգը, սակայն, միակողմանի չէ. դրա արդյունավետությունը կախված է տարբեր գործընկերների ջանքերից և տնտեսություն-գործատու համագործակցության աստիճանից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կողմերի շարունակական երկխոսությունը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է երկու խնդրի ևս. դրանցից առաջինը ՄԿՈՒ ոլորտում մասնագիտությունների ճիշտ տեղաբաշխումն է, քանի որ փաստահեն և մեթոդաբանական առումով՝ կարիք կա առավել հիմնավորված աշխատանքի՝ հասկանալու յուրաքանչյուր մարզի զարգացման հեռանկարային ուղղությունները և, ըստ այդմ, առաջնահերթ մասնագիտությունները: Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ ժաննա Անդրեասյանի, այն է, որ արագ փոփոխվող իրականությունում առաջիկա տարիներին մի շարք մասնագիտություններ, ըստ ամենայնի, ուղղակի կդադարեն արդիական լինել, և պետք է պատրաստ լինել՝ կրթելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված քաղաքացու: Նախարարի տեղակալի խոսքով՝ այս ուղղությամբ ևս կարիք կա փաստահեն վերլուծությունների: Նա հույս է հայտնել, որ աշխատաժողովն առանցքային նշանակություն կունենա վերոնշյալ կենսական խնդիրները քննարկելու և համապատասխան առաջարկներ ձևավորելու տեսանկյունից՝ ի նպաստ ՄԿՈՒ համակարգի զարգացման և կրթության որակի բարելավման:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել են Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Քրստիանա Բուրզիոն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
«Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգերն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ազգային փորձագետ Հայկուհի Գևորգյանը ներկայացրել է Հայաստանում կարիերայի զարգացման համակարգի ներկա
վիճակը: Այնուհետև տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում անդրադարձ է եղել քաղաքականության շրջանակի, ծրագրերի իրականացման, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի: Աշխատաժողովն իր աշխատանքներն ավարտել է արդյունքների վերլուծությամբ:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...