16:37 15.12.2021
Պետական եկամուտների կոմիտեն ազդարարում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին: 2022 թվականից վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով է ներկայացնելու եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը, որի ձևը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով:
Էլեկտրոնային հարթակում վարկառուն դիմումը կլրացնի հաշված րոպեների ընթացքում․ դիմումի հիմնական մասը կլրացվի ինքնաշխատ` հենց համակարգի կողմից։ Բացառություն կկազմեն միայն հաշվետու ժամանակաշրջանը, վարկառուի կոնտակտային տվյալները և նրան պատկանող բանկային հաշվեհամարը: Այս տվյալները նա անձամբ կլրացնի դիմումը ներկայացնելու ժամանակ։ Ի դեպ, հաշվեհամարի վավերականությունը կստուգվի Կենտրոնական բանկի կողմից՝ վարկառուի համաձայնությամբ։
Դիմումն առցանց հարթակով ներկայացնելու համար վարկառուն պետք է նախապես գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին առաջարկում է գրանցման հետևյալ տարբերակները.
1. եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող է մուտք գործել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին և լրացնել անհատական հաշվին մուտքի հնարավորություն ստանալու մասին հայտը, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրել այն և գրանցվել համակարգում։
2. Իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում վարկառուն կարող է՝
ա. ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ: Անհրաժեշտ է լրացնել նաև էլեկտրոնային փոստի հասցեն, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար՝ օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։
բ. Վարկառուն կարող է նաև անձամբ ներկայանալ ցանկացած սպասարկման բաժին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ և էլեկտրոնային փոստի հասցե, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։
Հիփոթեքային վարկի պայմանագրում ներգրավված յուրաքանչյուր վարկառու, որն օգտվում է եկամտային հարկի վերադարձից, ևս պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում և մուտք գործի օգտվողի իր անունով և գաղտնաբառով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն, հաշվետու եռամսյակում վարկի մարման ժամանակացույցով վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարի մասին տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվելու ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը պետք է տրամադրի համաձայնություն: Կոմիտեն հորդորում է բոլոր վարկառուներին համաձայնությունը փաստելու նպատակով այցելել իրենց վարկը սպասարկող ֆինանսական կազմակերպություն կամ կապ հաստատել նրանց հետ:
Նշենք, որ Էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակում, հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն մեկ անգամ՝ առձեռն կամ փոստով, եթե ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ չկատարվեն։ Այնուհետև, ՊԵԿ-ի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, վարկառուն «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվում և էլեկտրոնային դիմումն ուղարկում է ընդհանուր սահմանված կարգով: Վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի: Էլեկտրոնային հարթակի միջոցով եկամտային հարկի վերադարձի գումարները կվերադարձվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում։
1. Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները
2. «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում գրանցվելու դիմումի օրինակելի ձևը
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...