15:31 16.12.2021
Դեկտեմբերի 16-ին Գևորգ Պապոյանի ու Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ներկայացրած` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:
Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը նշել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացվել է փաստաթղթային ու ֆինանսական հաշվետվության համապատասխանության հաշվեքննություն: Այն ներառել է 12 ծրագիր, որի փաստացի ծախսը կազմում է 23 մլրդ դրամ, դրամարկղայինը` 18,9 մլրդ դրամ: Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ հաշվեքննված 12 ծրագրից 8-ի շրջանակում, համաձայն բյուջեի կատարողական ցուցանիշի, բյուջեի առաջին կիսամյակի ճշտված ցուցանիշները չեն կատարվել, կամ կատարվել են թերի: Ժորա Մարգարյանի խոսքերով` ծրագրերում արձանագրվել են անհամապատասխանություններ, որոնցից ամենաշատը` «Ճանապարհների պահպանման և սպասարկման» ծրագրում:
Հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, անդրադառնալով ծրագրում ներկայացված անհամապատասխանություններին, ընդգծել է, որ ճանապարհաշինարարական աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի ու Գյումրիի ճանապարհների մրցակցային գնումների ընթացակարգին համապատասխան:
Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրված լաբորատոր վերահսկողության արդյունքների բացակայության վերաբերյալ Վաչե Տերտերյանը նշել է, որ նախարարությունը չունի լուսացույցների ու լուսաարտացոլող ներկերի լաբորատոր վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, ինչպես նաև դա նախարարության գործառույթը չէ: Փոխնախարարի խոսքերով` ծրագրված ցուցանիշներից շեղումները հնարավոր է եղել են ոչ ճիշտ պլանավորվորման արդյունք:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատը դարձել է օգնող մարմին, և որ անհամապատասխանությունների բարձրաձայնելը կնպաստի բարելավել գերատեսչությունների գործունեությունը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը պարզաբանել է, որ արձանագրված անհամապատասխանությունները վերաբերում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստան պետական ճանապարհին: Հիմնական պայմանագրի կնքումից հետո առաջացել է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, որն էլ հանգեցրել է բյուջեի ցուցանիշների ավելացմանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ` սխալ պլանավորում է իրականացվել: Նա նշել է, որ ներկայացված հաշվեքննության մեջ առկա են դրվագներ, որոնք պետք է անհետևանք չմնան:
Ամփոփելով համատեղ նիստը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Հաշվեքննիչ պալատին` կատարած ծավալուն աշխատանքի համար` նշելով, որ կառույցի խնդիրն անհամապատասխանությունները բարձրաձայնելն է, իսկ քննարկման նպատակը` դրանք հասկանալն ու լուծման տարբերակներ գտնելը:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...