14:12 17.12.2021
Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը միջազգային փորձի փոխանակման համատեքստում ներկայացրել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ներդրվող նոր ինստիտուտները:
Մասնավորապես, պատվիրակության կազմում ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է ի կատարումն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, միջազգային չափորոշիչներին համապատասխան ՀՀ-ում ներդրված քաղաքացիադատավարական ընթացակարգերով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը:
«Սա բացարձակապես նոր կառուցակարգ է հայաստանյան օրենսդրությունում, որը հնարավորություն է տալիս քրեական մեխանիզմներին զուգահեռ կիրառել անօրինական ակտիվների վերականգնման քաղաքացիաիրավական գործիքակազմ և բռնագանձել այն գույքը, որը որևէ պատճառով հնարավոր չէ վերադարձնել քրեական գործերի շրջանակներում»,- նշել է Վաղինակ Ջանազյանը:
Նկարագրվել են այս համակարգի գործարկման օրենսդրական կարգավորումները, նշված գործընթացների իրականացման հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության հիմնական գործառույթները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի ընթացիկ արդյունքները:
Համակարգի գործունակության արդյունավետության տեսանկյունից ՀՀ պատվիրակության կողմից շեշտադրում է կատարվել միջազգային համագործակցության, հատկապես օպերատիվ խողովակներով միջազգային հարցումների իրականացման վրա: Նշվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2020 թվականից հանդիսանում է CARIN.NETWORK (Camden Asset Recovery Inter-agency Network) միջազգային ոչ պաշտոնական ցանցի անդամ: Այդ ցանցի միջոցով ներկա պահին արդեն իսկ ուղարկվել է 7 հարցում, որոնց արդյունքում ստացվել է 6 պատասխան, միևնույն ժամանակ՝ գործընկեր երկրների իրավասու մարմիններից ՀՀ դատախազությունն ստացել է 4 միջազգային հարցում:
Որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության բարձրացման կարևոր նախադրյալ՝ այս ոլորտում առավելագույն պրոֆեսիոնալիզմ ապահովելու տեսանկյունից կարևորվել է Հայաստանում հակակոռուպցիոն դատարանի ձևավորման օրենսդրության ընդունումը: Նշվել է, որ ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական քննությունների իրականացումը ՀՀ ԲԴԽ-ի որոշմամբ վերապահվել է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի չորս մասնագիտացված դատավորների:
Պատվիրակության կողմից համաժողովի մասնակիցներին տեղեկացվել է, որ ՀՀ դատախազությունը հետևում է հակակոռուպցիոն գործիքների կատարելագործմանն ուղղված միջազգային միտումներին՝ անհրաժեշտության դեպքում լավագույն փորձը յուրացնելու և տեղայնացնելու համար:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...