17:00 17.12.2021
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչև 2021 թվականի վերջը կճանաչի, որ ատոմը և բնական գազը էներգիայի ստացման՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրներ են: Դեկտեմբերի 17-ին այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշն՝ ամփոփելով իր՝ նախարարների կաբինետի աշխատանքի արդյունքները, որը մի քանի ժամ անց իշխանությունը հանձնել է վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«(Դեկտեմբերի 17-ի) առավոտյան ժամը երեքին ես վերադարձա Եվրոպայի խորհրդի նիստից: Եվրահանձնաժողովի նախագահ (Ուրսուլա ֆոն դեր Լյայենը) խոստացավ, որ մինչև ընթացիկ տարվա վերջը ԵՀ-ն կիրականացնի ակտը, որը կհավաստի, որ ատոմը և գազը էներգիայի (էկոլոգիապես մաքուր) աղբյուրներ են՝ ցածր էմիսիոն արտանետումերով»,- ասել է Բաբիշը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ իր գլխավորած կառավարությունը հանրապետությունում իշխանության ղեկին է եղել չորս տարի և հինգ օր՝ 1 464 օր: Նրա համար գլխավոր մարտահրավերը եղել է կորոնավիրուսի դեմ պայքարը: «Երկու տարի մեր կառավարությունն աշխատել է համավարակի պայմաններում: Պարզ է, որ հունվարի կեսերին «Օմիկրոն» շտամը կիշխի Եվրոպայում»,- ասել է Բաբիշը:
Նա ընդգծել է, որ իր նախարարների կաբինետը կտրուկ մեծացրել է առողջապահության պետական ֆինանսական օժանդակումը: Վարչապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ վերջին տարիներին կրկնապատիկ աճել է ազգային զինված ուժերի բյուջեն, Բաբիշի նախարարների կաբինետը, նրա խոսքերով՝ կատարել է հանրապետության համալիր նախապատրաստումը Եվրամիության նախագահ պետության պարտականությունների ընդունմանը: Դրանք կես տարով Չեխիային կանցնեն 2022 թվականի հուլիսի 1-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
21:18 06.07.2025
Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունըՆոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...