ՏՏ ոլորտի ծրագիր Գյումրիում՝ ներառականության մոդելով․ «Upshift Գյումրի»-ն ներկայացել է նոր գաղափարներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

ՏՏ ոլորտի ծրագիր Գյումրիում՝ ներառականության մոդելով․ «Upshift Գյումրի»-ն ներկայացել է նոր գաղափարներով

19:47 18.12.2021

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվել է «Upshift Գյումրի՝ դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը։ Այն շարունակելի է և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Վեցամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները յուրացրել են ծրագրավորման  հմտությունները՝ տեսական ու գործնական դասընթացներով։ Արդյունքում ստեղծվել են ՏՏ ոլորտի նոր գաղափարներ:

Ստեղծած բոլոր նախագծերը կիրառելի են տարբեր ոլորտներում։ Ստեղծված կայքերից մեկը կօգնի  քաղաքացիներին խուսափել հերթերից, օն լայն հարթակի միջոցով գրանցվել նախընտրած բժշկի մոտ հետազոտություն անցնելու համար, շտապօգնության կանչ կոճակի միջոցով էլ կապ հաստատել  1-03 ծառայության հետ։

«Ի սկզբանե ունեցել ենք 70 մասնակիցներ, ընտրվել են 50-ը, նրանցից 14-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Ծրագրի ավարտին արդեն մենք տեսնում ենք, որ որոշ չափով ներդրում ենք ունեցել, որպեսզի իրենք  շփվեն իրենց հասակակիցների հետ ու նաև հասկանան, որ ինչ հնարավորություն որ կա  Գյումրիում, Շիրակի մարզում և Հայաստանում, իրականում իրենց հասանելի է և ընդամենը պետք է ցանկություն ունենալ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Բելլա Հարությունյանը։

 

Ստեղծված հաջորդ  կայքում պատանիները  ներառել են Գյումրիի պատմական շինությունները, վերականգնել են հայտնի «Վառեմ-Մարեմի»շենքի մի հատվածը։ Կայքը նախատեսված է զբոսաշրջիկների և ճարտարապետությամբ հետաքրքրված  մասնագետների համար։

Upshift Գյումրի ծրագրի հիմնական նպատակը տարբեր կարողություններ, հմտություններ ու առողջական խնդիրներ ունեցող երեխաների ստեղծարար ներուժը  մեկտեղել ու թիմային աշխատանքներում ներգրավվելն է:

«Դեռահասների զարգացումը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթություններից է, հաջորդ 5 տարիների ընթացքում շարունակելու ենք մեր ծրագրերը այս ուղղությամբ: Մենք համագործակցում ենք ԿԳՄՍ նախարարության հետ, որպեսզի կրթության որակը դպրոցներում բարելավենք: Մեզ համար առաջնահերթ է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունները զարգացնելու միջոցներ ու մեթոդներ ներդնել  համայնքներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Ծրագրի արդյունավետությունից ելնելով՝ կազմակերպիչները նախատեսում են   ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի: Այժմ ՏՏ ոլորտի առաջատար մի քանի ընկերությունների հետ կան հստակ պայմանավորվածություններ, ծրագրի շահառու 20 պատանիներ խորացված գործնական փուլը կանցնեն այդ ընկերություններում, լավագույն մասնագետների հետ կկնքվեն  աշխատանքի պայմանագրեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP