19:17 19.12.2021
Ավերածություն, մահ և հուսահատություն. Սրանք են այն տեսարանները, որոնց հանդիպել է նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Քենթաքի նահանգ կատարած այցի ընթացքում, նահանգ, որտեղ մահաբեր պտտահողմին զոհ է գնացել մի քանի տասնյակ մարդ, հարյուր այլոք համարվում են անհետ կորած: Բացի Քենթաքիից, պտտահողմի թիրախում են հայտնվել նաեւ ութ այլ նահանգներ: Մինչ այժմ գրանցված զոհերի թիվը հասել է 90-ի: Հազարավոր այլոք մնացել են անօթևան, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Փոքրիկ Բոուլինգ Գրին քաղաքի փողոցներից մեկում 14 զոհերից յոթը երեխաներ են: Տեղական լուրերի համաձայն, այդ փողոցում մի ընտանիք կորցրել է իր մանկահասակ չորս երեխաներին։ Նրանց հարևանները կորցրել են երեք երեխա:
Նախագահ Բայդենի հրահանգով լրացուցիչ օգնություն է տրամադրվել ի հավելումն դաշնային կառավարության կողմից հատկացված օժանդակության: ‘’Ավերածությունների ծավալն ու մասշտաբը անհավատալի մեծ է’’, հայտարարել է նախագահ Բայդենը ու խոստացել, որ կարվի հնարավոր ամեն ինչ, եւ այնքան ժամանակ, որպեսզի վերականգնվեն ու վերակառուցվեն կործանված քաղաքները:
Կարեւորագույն խնդիրներից մեկն այժմ հասկանալն է, թե ինչն է այս բնական աղետի ծայրահեղ ծանր լինելու պատճառը:
Ինչպես Հյուսիսային Իլինոյսի համալսարանի օդերևութաբանության պրոֆեսոր Վիկտոր Ջենսինին է ասում, մարդու վարքագիծն է գլխավոր պատճառներից մեկը:
«Մենք կարծում ենք, որ դրանք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ, երբ Թեքսասի և Օքլահոմայի հարավային հարթավայրերը դառնում են ավելի չորային ու վերածվում անապատային լանդշաֆտի: Դա եղանակային ծայրահեղ սպառնալիքները մղում է դեպի ավելի հյուսիս և արևելք: Մեյֆիլդի նման բնակավայրերին նման պտտահողմերի հարվածները կարող են դառնալ ավելի մեծաթիվ զոհերի պատճառ’’, ասում է նա:
Կառավարությունը, նրա խոսքերով պիտի այժմ մտածի շինարարության պահանջներն ավելի խստացնելու մասին:
‘’Այս կառույցներից շատերը նման են օդապարուկների: Այնպես որ, շինարարական ընկերություններն այսուհետ պիտի պատասխանատու լինեն այն կառույցների համար, որոնք չունեն պատսպարվելու համար ապահով կացարաններ, ասում է պրոֆեսորը: Դրանց բացակայության պատճառով են, ըստ նրա, գրանցվում մարդկային նման թվով մահացության դեպքեր:
Ջո Բայդենը հիշեցնում է, որ Կոնգրեսի կողմից հաստատված իր վերջին նախաձեռնություններից մեկը վերաբերում էր հենց երկրի ենթակառուցվածքները բարելավելուն:
Իսկ ինչ վերաբերում է ներկա պահին, ապա գլխավորը չհուսահատվելն է եւ դժվարությունները հաղթահարելու ուժ գտնելը: Ինչպես Քենթաքիի դեմոկրատ նահանգապետ Էնդի Բեշիրն է ասում. ‘’Քենթաքցիները հույսը չկտրող մարդիկ են, եւ նրանք պատրաստ են միասնաբար կառուցել ոչ միայն այս քաղաքները, այլեւ` իրենց ապագան:
17:00 06.07.2025
Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալիցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...
16:41 06.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
16:20 06.07.2025
Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովըՈւղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...
16:00 06.07.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՀուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...