Հայաստանը շարունակում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը. Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+17.09 oC

Հայաստանը շարունակում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը. Գևորգ Պապոյան

18:25 20.12.2021

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը և խմբի անդամները դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Բարեկամական խմբի ղեկավարի խոսքերով՝ Հայաստանը կարևորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը:

«Հաջորդ տարի նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները կառուցվել են փոխվստահության և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ընդգծել է պատգամավորը և հավելել, որ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցում ուրույն դեր ունեն պատգամավորական բարեկամական խմբերը:

Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների և ժողովրդի ջերմ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ նշելով, որ հայերն ակտիվ դերակատարություն ունեն այդ երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում:

Բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին հայկական մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչը չի կարելի ասել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային և հոգևոր ժառանգության մասով: Ըստ Գևորգ Պապոյանի՝ Ադրբեջանի իշխանությունների հրահանգով ոչնչացվում և ձևափոխվում են դրանք՝ նպատակ ունենալով վերացնել հայկական բազմադարյա պատմության հետքն Արցախից:

Գևորգ Պապոյանն անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողություններն այժմ էլ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Չնայած ստեղծված իրադրությանը՝ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը. նշել է պատգամավորը: Այս գործընթացում նա ընդգծել է Իրանի դերակատարությունը:

Սեյեդ Մեհդի Ֆարշադանը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնակի կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:

«Մեզ համար ընդունելի չէ աշխարհաքաղաքական և տարածքային ամբողջականության ցանկացած փոփոխություն: Աջակցում ենք այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել 2020թ. նոյեմբերին»,-փաստել է բարեկամական խմբի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև համատեղ արտադրության զարգացմանը, ինչպես նաև ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման կարևորությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP