Ի՞նչպես դիմավորել Ջրային Վագրի տարին. Աստղաբանների ու ոճաբանների խորհուրդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ի՞նչպես դիմավորել Ջրային Վագրի տարին. Աստղաբանների ու ոճաբանների խորհուրդները

16:36 26.12.2021

Առաջիկա տարին, ըստ չինական, օրացույցի Սև ջրային վագրի  տարի է: Թեև այն ուժի մեջ կմտնի  փետրվարի 1-ից,  աստղաբանները խորհուրդ  են տալիս նախապես ընտելացնել ուժեղ և հզոր գիշատչին։

Ի՛նչ հագուստով գրավել  վագրին

Փարթամ ձևեր, առատ դեկոր և առանց գծերի:
Աստղաբանության դպրոցի հիմնադիր Իննա Լյուբիմովան նշում է, որ 2022 թվականը հաջող կլինի նրանց համար, ովքեր տարին  թագավորական մասշտաբով կդիմավորեն։ «Շատ շուտով իշխանությունը կանցնի Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակին՝ թագավորական Յուպիտերին: Նա պրագմատիկ Սատուրնին կիջեցնի  պատվանդանից»,- բացատրում է նա:
Ուստի Տիեզերքին և տարվա ապագա խորհրդանիշին հանգստացնելու համար ժամանակն է մոռանալ ձեր սիրելի սպորտային տաբատի, ջինսե տաբատի և առօրյա ոճի մասին, որին բոլորը սովորել  են համաճարակի ժամանակ։
«Ընտրեք տոնական մինչև հատակ հասնող զգեստներ կամ սև փողկապ դրես-կոդ: Սա այն երեկոն է, երբ պետք չէ վախենալ ծավալուն դեկորից, փքված թևերից և կրինոլինե կիսաշրջազգեստներից, և ժամանակն է, որ տղամարդիկ կոստյումը հանեն պահարանից»,- խորհուրդ է տալիս աստղաբանը։

Գործվածքներից կատարյալ են թավիշը, օրգանզան, իսկ դեկորից՝ լուրեքսը, հուլունքներն ու անգամ՝ փետուրները: Աքսեսուարները նույնպես պետք է լինեն շողշողացող ,օրինակ՝ ոսկի, ադամանդ կամ բարձրորակ զարդեր։

Բնական մորթին, ինչպես նաև այն ամենը, ինչ գծավոր և բծավոր է,  թաքցրեք:
«Տոնական հանդերձանք ընտրելիս շատերը փորձում են այն համապատասխանեցնել  տարվա խորհրդանիշին: Այս դեպքում դա անտեղի է: Վագրը չի հանդուրժում մրցակիցներին, ուստի ավելի լավ է կրել պարզ գործվածքներ», – խորհուրդ է տալիս Իննա Լյուբիմովան:

Թավիշ

Դիզայներները հաճախ իրենց հավաքածուներում ներառում են հագուստներ այս կտորից: Այն միշտ էլեգանտ, բարդ, դյութիչ տեսք ունի, իսկ ցուրտ սեզոնին նաև տաք է։
«Velvet-ը արքայական թանկ  տեսք ունի միշտ»,- ասում է պրոֆեսիոնալ դիմահարդար Իրինա Գրիշինան:

Նա բացատրում է, որ հագուտսը պետք է  ստեղծվի կոնտրաստների  հիման վրա. օրինակ՝ համադրել սև տաբատը հատապտղի գույնի վերնաշապիկի հետ: Իսկ սեքսուալությունն ընդգծելու համար, ըստ ոճաբանի, միշտ կարելի է կտրվածքներ օգտագործել։

«Մերկ մեջքը, խորը դեկոլտեն կամ երկար բացվածքները  գեղեցիկ, սեքսուալ և կանացի են, գլխավորը չափն չանցնելն է և երևակայության համար տեղ թողնելը»,- ավելացնում է Իրինան։

«Հագուստը կարող եք լրացնել Paco Rabanne-ի պես մետաղական փայլով կաշվե կոշիկներով կամ 1980-ականների ոճով լայն կաշվե գոտիով՝ մեծ ճարմանդով: Սա այն տեխնիկան է, որն օգտագործում էր Իվ Սեն Լորանը՝ աքսեսուարներ՝ մեծ քարերով ,զարդեր և մետաղի փայլ: Թավիշը  «սիրում է» այս համադրությունը»,- ընդգծում է ոճաբանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP