Թմրամիջոցն իրացնելուց հետո բերման էր ենթարկվել ու ձերբակալվել. ոստիկանության բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+19.09 oC

Թմրամիջոցն իրացնելուց հետո բերման էր ենթարկվել ու ձերբակալվել. ոստիկանության բացահայտումը

17:59 21.12.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով Արաբկիրի բաժնի գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին Հրազդանի կիրճից Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 30 և 43 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի, մյուսը Էջմիածնի բնակիչ էր։
30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 3 փաթեթ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ նմանատիպ զանգվածով 5 փաթեթ ու կաթուցիչ:
Պարզվել է, որ Էջմիածնի 43-ամյա բնակիչը մայրաքաղաքում բնակվող 30-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել Հրազդանի կիրճում։
Նշանակվել է փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ։ Թմրանյութն իրացնողը ձերբակալվել է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

21:34 04.06.2025

Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը

Հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

Դեսպան Գրիգորյանը Բահրեյնի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու ուղիները

21:27 04.06.2025

Դեսպան Գրիգորյանը Բահրեյնի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու ուղիները

ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպեց Բահրեյնի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների վարչության պետ Շեյխ Աբդալլահ բին Ալի Ալ Խալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը խորացնելու ուղիները։ ...

Ռուսաստանը  շահագրգռված չէ, որ այստեղ լինի տևական խաղաղություն․ Ռուբեն Մեհրաբյան

21:19 04.06.2025

Ռուսաստանը շահագրգռված չէ, որ այստեղ լինի տևական խաղաղություն․ Ռուբեն Մեհրաբյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վերջին օրերի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին, նաև տարածաշրջանային այն իրադարձություններին, որոնք այս կամ այն չափով առընչվում են Հայաստանին և Հայաստանի շահերին։ Վերջին օրերին Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել, Թուրքիան դժգոհ է, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն էլ ավելի […] ...

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

21:15 04.06.2025

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Դիմելով ծրագրին՝ ստացեք մինչև 50% փոխհատուցում։ Իսկ եթե բնակվում եք Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքում, կամ ունեք զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հաշմանդամություն, փոխհատուցումը կարող է […] ...

Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի

21:09 04.06.2025

Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի

2025 թվականի հունիսի 3-ին Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախախարի առաջին տեղակալ Աշուրբոյ Սոլեհզոդայի հետ: Այս մասին հայտնել են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության մի շարք արդի հարցեր՝ համագործակցության հեռանկարային ուղղությունները վերհանելու շեշտադրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել 2025թ. ապրիլի […] ...

Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:01 04.06.2025

Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 14, 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6 շենք, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր․ Քոչարի փ. […] ...

BACK_TO_TOP