Կհատկացվի 1,2 մլրդ դրամ՝ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի 200 000 դեղաչափ ձեռքբերելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

Կհատկացվի 1,2 մլրդ դրամ՝ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի 200 000 դեղաչափ ձեռքբերելու համար

15:26 23.12.2021

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի հետ կապված ներկայում առկա իրավիճակով, կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել առողջապահության նախարարությանը: Մասնավորապես, դեռևս 2021 թվականի հուլիսին առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայումս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում: 200000 դեղաչափ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի ձեռքբերման համար առողջապահության նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ:

Կառավարության նիստում այսօր քննարկվել է նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այս պահին այն կայուն է. «Երեկ գրանցվել է 129 դեպք, ընդհանուր առմամբ, 6885 թեստավորումից: Ցավոք ունենք մահվան 15 դեպք: Վերարտադրության ցուցանիշը կազմում է 0.56 տոկոս, ինչը նշանակում է, որ մեր այս բարենպաստ իրավիճակը պահպանվելու է: Եվ եթե նախատոնական և տոնական օրերին էլ փորձենք պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա այս իրավիճակը կկարողանանք կայուն վիճակում պահպանել»:

Ըստ նախարարի՝ Հայաստանում «Օմիկրոն» նոր շտամը դեռ հայտնաբերված չէ: «Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ, ինչը, իհարկե, շատ կարևոր է: Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է, և մենք այդպես էլ կշարունակենք հետագայում:

Ներկայացնեմ նաև Հայաստանում պատվաստումների վերջին ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, մենք իրականացրել ենք 1 591 809 պատվաստում: 920 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը և երկրորդ դեղաչափը ստացել են 670 710 քաղաքացի: Մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Երեկ իրականացրել ենք ընդհանուր 14007 պատվաստում»,- ասել է նախարարը՝ մեկ անգամ ևս հորդորելով քաղաքացիներին պատվաստվել:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է պատվաստումները շարունակել կորոնավիրուսի հաջորդ ալիքին դիմագրավելու համար: «Մենք այս հերթական ալիքն ավելի սահուն կերպով հաղթահարեցինք: Եվ սրա համար կա երկու հիմնական պատճառ: Պատվատումների, այնուամենայնիվ, որոշակի շեմից հետո մենք զգացինք դրա ազդեցությունը ընդհանուր գործընթացի, համաճարակային իրավիճակի վրա: Իհարկե, նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում որոշակի, այսպես ասած, իմունիտետի ձևավորման պրոցեսը նույնպես կարևոր է եղել: Բայց բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է, և այստեղ մեր միասնական խնդիրը պետք է լինի պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էինք այն ժամանակ, երբ նոր դեպքերի օրական թվերը հասնում էին 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում: Շատ կարևոր է, որ մենք այս հանդարտ փուլում էլ հետևողականորեն շարունակենք պատվաստումները: Ես ինքս էլ երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ, և բոլորին էլ խորհուրդ եմ տալիս ու կոչ եմ անում: Այսօր արդեն երկրներ կան, որ քննարկում են չորրորդ դեղաչափ պատվաստանյութի մասին: Մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք, որպեսզի COVID-ի նոր ալիքները մեր հանրային, սոցիալ-տնտեսական կյանքի վրա որևէ ազդեցություն չունենան: Այսինքն՝ դրանք արդեն այնքան սովորական դառնան, որ մենք նույնիսկ այս ձևաչափերում նման հարցեր չքննարկենք»,- ասել է վարչապետը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանի մարզերի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է բարելավել առողջապահական համակարգի կազմակերպչական կառուցվածքը` բնակչությանը, հատկապես սոցիալապես անապահով խմբերին, առավել մատչելի և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով: Այդ նպատակով ՀՀ հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների արդյունավետության և որակի շարունակական բարելավումն իրականացվում է լրացուցիչ թվով մարզային բժշկական կազմակերպությունների օպտիմալացման, ինչպես նաև ընտրված ենթակառուցվածքների և բուժման հնարավորությունների բարելավման գործընթացներին աջակցություն ցուցաբերելով: Որոշմամբ առաջարկվում է վերակազմակերպել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում գործող 2 բժշկական կազմակերպություն՝ ծննդօգնության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցվող «Էջմիածին» բժշկական կենտրոնը միացնելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող Վաղարշապատի հիվանդանոցին։ Այնուհետև, առաջարկվում է վերանվանել Վաղարշապատի հիվանդանոցը «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս այսուհետ պետք է մատուցի նաև առողջության առաջնային պահպանման և ծննդօգնության ծառայություններ։ Առաջարկվում է նաև վերակազմակերպել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում գործող 2 բժշկական կազմակերպություն՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող պոլիկլինիկան միացնելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող Գավառի բժշկական կենտրոնին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:48 21.06.2025

Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...

Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցում

12:45 21.06.2025

Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

12:41 21.06.2025

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...

Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներին

12:35 21.06.2025

Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներին

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը սկսել է պարտությամբ: Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջել է Ֆինլանդիայի թիմին: Ալինա Սողոմոնյանը պարտվել է Լաուրա Հիետարանտային՝ 1-6, 0-6, իսկ Անի Ամիրաղյանը` Անաստասիա Կուլիկովային՝ 0-6, 0-6։ Զուգախաղում էլ Սողոմոնյան-Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտային և Բլոմկվիստին՝ 2-6, 2-6։ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ դիմակայությունը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

12:20 21.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

12:07 21.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...

BACK_TO_TOP