Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

16:11 20.06.2025

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է մրցույթ-ստուգատեսի ընթացքին, զրուցել հանձնաժողովի անդամների և մասնակիցների հետ՝ քաջալերելով և հաջողության մաղթելով նրանց: Նա անդրադարձել է նախարարության աջակցությամբ տարիներ ի վեր իրականացվող դասալսումների ծրագրի կարևորությանը՝ ընդգծելով, որ լսումների արդյունքում ՀՀ բոլոր երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում կատարվում է մոնիթորինգ, որի արդյունքում քարտեզագրվում են ոլորտում առկա բացերն ու կարիքները:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ թե՛ մարզերում, թե՛ Երևանում զուգահեռ անցկացվում է «Ազգային, փողային, լարային նվագարանների գծով ուսուցում» պետական ծրագրի շրջանակում ընդգրկված աշակերտների ունկնդրում՝ կազմակերպված համապատասխան մասնագիտական հանձնախմբերի կողմից։

«Ծրագրի իրականացման միջոցով կարողանում ենք հասկանալ, թե որտեղ և որ գործիքի ուսուցումը ինչ մակարդակում է գտնվում, ուսուցանման գործընթացներն ինչպես են ընթանում հանրապետության տարբեր դպրոցներում: Նախարարությունը յուրաքանչյուր տարի գումարներ է հատկացնում ազգային նվագարանների, փողային, լարային գործիքների պետական պատվերին՝ դրանցով ուսուցումը և հավասարապես զարգացումն ապահովելու նպատակով: Այս լսումների արդյունքում կարողանում ենք հստակ պատկեր ունենալ գործընթացների վերաբերյալ, գույքագրել և հանձնախմբերի միջոցով տեղում տրամադրել մեթոդական, գործնական և կազմակերպչական աջակցություն, վարպետաց դասերով գործնական օգնություն ցուցաբերել դպրոցներին, մանկավարժներին և սաներին»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նախարարի տեղակալը վստահեցնում է՝ այս ծրագիրը միաժամանակ աջակցություն է դասավանդող անձնակազմին՝ գնահատելու աշակերտների պատրաստվածության մակարդակը և ձևավորելու հետագա մասնագիտական աջակցության ուղղությունները:

«Պետության նպատակն է ՀՀ բոլոր մարզերում ունենալ բարձր մակարդակով ազգային նվագարանների ուսուցանում և կատարողական արվեստի զարգացում»,- ասել է Դանիել Դանիելյանը։

«ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագրի ղեկավար Մարինե Մարգարյանի տեղակացմամբ՝ ծրագիրը, որը նախարարության կողմից անցկացվում է ավելի քան մեկ տասնամյակ, մեծապես նպաստել է հանրապետությունում մշակութային կրթության զարգացմանը:

«Այս տարի ծագրի իրականացումը վստահվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությանը, և նախարարության կողմից դրվել է հստակ ուղերձ, որպեսզի այն իրականացվի նոր գաղափարներով, արդի մոտեցումներով և լայն թափով, ինչին մենք հետամուտ ենք: Մրցույթի առաջին փուլն ընդգրկում էր Հայաստանի բոլոր մարզերն ու քաղաքները։ Մասնագիտական հանձնախմբերը՝ կազմված հանրապետության առաջատար մասնագետներից, այցելել են երաժշտական, արվեստի, կերպարվեստի և պարարվեստի բոլոր դպրոցներ՝ ունկնդրելով շուրջ 5100 աշակերտի, ինչպես նաև ուսումնական գործընթացի դիտարկման և օգնության նպատակով աշխատելով դպրոցների մանկավարժների, տնօրենների և աշխատակազմերի հետ»,- նշել է ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ գրեթե բոլոր մարզերում եղել են։

Մարինե Մարգարյանի խոսքով՝ ընթանում է նաև ծրագրի շրջանակում անցկացվող «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթի 2-րդ փուլը՝ երևանյան լսումները:

Մրցույթի 3-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլը, անցկացվելու է աշնանը, որին կմասնակցեն մարզերը և մայրաքաղաքը ներկայացնող, նախորդ փուլերում ընտրված լավագույն մենակատարներն ու խմբերը։ Եզրափակչում հաղթող մասնակիցները, նրանց մանկավարժներն ու աչքի ընկած երաժշտական հաստատությունները կարժանանան դրամական պարգևների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

19:20 20.06.2025

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

19:14 20.06.2025

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

19:10 20.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

19:07 20.06.2025

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

19:00 20.06.2025

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

18:50 20.06.2025

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP