Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը. Արմեն Սարգսյանի Ամանորյա ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը. Արմեն Սարգսյանի Ամանորյա ուղերձը

21:30 31.12.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը․

«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Ավարտվում է 2021 թվականը՝
մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի,
պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:

Իմ խորին հարգանքը՝
իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:
Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:

Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին:

Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ:
30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։

Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև:
Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։
Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու:
Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում:
Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը:

Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:
Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:
Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները,
մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:

Սահմանադրության փոփոխությունը
կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը,
պետական կառույցների հավասարակշռմանը,
ավելի ճկուն ու փոխկապակցված,
ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:

Վաղուց ժամանակն է գիտակցել,
որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝
մեր բանակը,
մեր աշխատանքը,
մեր միտքը:

Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն,
որին հավատում ու վստահում են,
որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, որի շուրջը համախմբվում ենք բոլորս:
Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։

Հավատացե՛ք ձեր ուժերին,
հարգե՛նք մեր երկիրը,
հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի:
Եվ աշխարհն ավելի կհարգի մեզ՝
որպես ժողովուրդ և որպես պետություն:

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ամանորը հույսի, հավատի ու սպասումների տոն է:
Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները:
Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ:

Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան:
Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:

Թող 2022 թվականը մեր երկրի,
մեր ժողովրդի, ձեզնից յուրաքանչյուրի
և ձեր ընտանիքների համար լինի առողջության, խաղաղության, հաջողության, լիության և առաջընթացի տարի:

Թող բոլորիս ընտանիքներում տիրեն
ջերմությունը, համերաշխությունը,
ուշադրությունը, հոգատարությունը և սերը միմյանց հանդեպ:

Շնորհավոր Նոր տարի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

21:15 04.06.2025

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Դիմելով ծրագրին՝ ստացեք մինչև 50% փոխհատուցում։ Իսկ եթե բնակվում եք Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքում, կամ ունեք զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հաշմանդամություն, փոխհատուցումը կարող է […] ...

Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի

21:09 04.06.2025

Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի

2025 թվականի հունիսի 3-ին Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախախարի առաջին տեղակալ Աշուրբոյ Սոլեհզոդայի հետ: Այս մասին հայտնել են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության մի շարք արդի հարցեր՝ համագործակցության հեռանկարային ուղղությունները վերհանելու շեշտադրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել 2025թ. ապրիլի […] ...

Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:01 04.06.2025

Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 14, 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6 շենք, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր․ Քոչարի փ. […] ...

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

20:54 04.06.2025

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից […] ...

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

20:46 04.06.2025

Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր

Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Շանթը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ: Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես […] ...

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

20:39 04.06.2025

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: ՊՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները […] ...

BACK_TO_TOP