11:30 23.07.2018
Հիմա ժամանակը չէ որևէ հարցում հարաբերություններ պարզել Ռուսաստանի հետ,- այսօր նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Փանիկում տեղի ունեցած միջադեպին:
«Ռուսները գործել են իրենց ոճով, բարեբախտաբար, ոչ մի լուրջ հետևանք չեղավ: Կոնֆլիկտն այսքանով պետք է սպառված համարել»,- կարծում է քաղտեխնոլոգը: Կարեն Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես` Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններին: Նրա կարծիքով՝ ՔՊ-ն առանձին է գնալու ԱԺ ընտրությունների, սակայն կարող է ընտրություններից հետո քննարկվի դաշինքի ձևաչափը: ՀՀԿ-ի մասին հստակ կանխատեսումներ չունի, սակայն նշում է, որ ներկայումս ՀՀԿ-ի վարկանիշը շատ ցածր է: «Ծառուկյան» դաշինքից խոսելիս Քոչարյանը նշել է, որ ունեն մեծ ռեսուրսներ, բայց նաև լուրջ խնդիրներ, քանի որ նախորդ ընտրություններից դեռ որոշակի նմանություններ են եղել ՀՀԿ-ի հետ, օրինակ` ընտրակաշառքի հարցում:
Քաղտեխնոլոգն անդրադարձել է նաև վարչապետի կադրային քաղաքականությանը՝ նշելով, որ ռադիկալիզմը միշտ չէ, որ օգտակար է: Նրա կարծիքով՝ երիտասարդ նախարարները կարող էին նախ կառավարությունում ավելի ցածր պաշտոններ զբաղեցնել, փորձ ձեռք բերել, այնուհետև հավակնել նախարարի պաշտոնին, և սա համաշխարհային փորձն է: Իսկ այս դեպքում նրանք կարող է ազդեն նոր կառավարության ընդհանուր վարկանիշի վրա,- համոզված է քաղտեխնոլոգը:
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...
08:05 23.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 23.07.2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականումChampionat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...