15:14 05.01.2022
ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և Քաղաքացիական պաշտպանության վարչություններն ամփոփել են 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Անցած տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի կողմից անցկացվել է «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են պետական կառավարման համակարգի բոլոր շահագրգիռ կառույցները և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
Սեպտեմբերի 24-ից 28-ը վարչության ՃՔԿԻՄ բաժինը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը: Տարերային աղետների բաժինն ուսումնասիրել է հանրապետության տարածքում վտանգավոր քարաթափման տեղամասերը, որոնց արդյունքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019թ. նոյեմբերի 12-ի «Քարաթափումների, հեղեղումների կարգավորմանն ուղղված որոշակի պարբերականությամբ մոնիտորինգ անցկացնելու, ըստ անհրաժեշտության, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և համապատասխան մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ» համապատասխան հրամանով ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել քարաթափումների տեղամասերի տեղեկատվությունը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջարկություններ: Համակարգվել են մարզային փրկարարական ստորաբաժանումների ուժերով Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի 22 քարաթափման վտանգավոր տեղամասերում իրականացված հարկադիր քարաթափման աշխատանքները: Ինչպես նաև հսկողություն է սահմանվել գարնանային վարարումներից բնակչությանը հասցվող հնարավոր վնասը նվազեցնելու համար: Հավաքագրվել և վերլուծվել են գետերի հոսքերի տվյալները:
Քիմիական զենքի արգելման կոնվենցիային ՀՀ օրենսդրության համապատասխանեցման հարցում առկա բացերը լրացնելու նպատակով՝ վարչության տեխնածին վթարների բաժնի կողմից մշակվել է 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման նախագիծը, որն արժանացել է կառավարության հաստատմանը։ Տեխնածին վթարների բաժնի կողմից իրականացվել են ՀՀ տարածքում գտնվող քիմիապես վտանգավոր օբյեկտների և հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության վկայագրերի փորձաքննության և պոչամբարների ռիսկերի գնահատման աշխատանքներ:
Քաղաքացիական պաշտպանության վարչության պետի զեկույցի համաձայն՝ ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են՝ 3 հրամանատարաշտաբային, 5 շտաբային, 93 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում կազմավորումների գործողությունները», «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմաներով 715 արտապլանային վարժանքներ, ինչպես նաև մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել մարզերի բնակավայրերում անցկացված 33 շտաբային ուսումնավարժություններին:
13:20 04.07.2025
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականներըԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվատեմալայի թիմին, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով՝ Հոնդուրասի ընտրանուն: Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում: Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով: Մեքսիկացիները տիտղոսին տիրացել են 7 անգամ։ ...
13:10 04.07.2025
Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […] ...
13:02 04.07.2025
Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...
12:53 04.07.2025
Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...
12:45 04.07.2025
114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակիցԻտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...
12:36 04.07.2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային ԿոնգրեսինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին (AMWC2025): Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: «Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները: Նախարարն իր ելույթում` ողջունելով […] ...