17:48 23.07.2018
Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից, թե ինչքանո՞վ են վտանգավոր տարաձայնությունները, որոնք նկատելի են նոր կառավարությունում, և հնարավո՞ր է, որ վատ թեկնածու ունենալու պարագայում նոր իշխանությունը ձախողի Երևանի քաղաքապետի պաշտոնը ևս ունենալու ծրագիրը:
«Եթե լիդերը ընտրվի ներկայիս իշխանությունից, եթե իշխանությունը իր անունից նշանակի լիդերին, ասենք այս բաժակին, ապա այս բաժակը կդառնա Երևանի քաղաքապետ: Ես չեմ կարծում, որ հիմա կա հնարավորություն՝ հաղթել նոր իշխանությանը ընտրական դաշտում: Հատկապես՝ Երևանում: Մեկ այլ տեղի պարագայում դեռ կարող էինք խոսել»,-ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետն ամենևին այն կարծիքին չէ, որ կարող է հաղթել այն թեկնածուն, որը չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը:
«Այն, որ նոր թիմի մեջ տարաձայնություններ կառաջանան, իհարկե կլինեն: Ես այդ մասին 1000 անգամ ասել եմ լրագրողներին, երբ խոսել եմ Հանրապետական կուսակցության մասին: Այն դեպքում, երբ քաղաքական կուսակցություններից մեկը որոշում է ամեն բան, իսկ մյուսներն ունեն իրենք իրենց խոսելու հնարավորություն, չեն կարող այդ ուժի մեջ հակասություններ չառաջանալ: Տարաձայնությունները չեն կարող չլինեն: Տարաձայնությունները դեռ կսրվեն: Արդեն իսկ նկատելի է՝ այն, ինչ ասում է Փաշինյանը, կամ այն, ինչն ասում են իր թիմի անդամները: Նրա թիմի տարբեր անդամներ տարբեր բաներ են ասում»,- հավելել է Իսկանդարյանը:
20:55 12.05.2025
Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ կբարձրացնի Ուկրաինայի հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում կբարձրացնի Վաշինգտոնի և Էր-Ռիադի ջանքերի հարցը՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, ինչպես նաև կքննարկի Գազայի հատվածում և Եմենում տիրող իրավիճակը։ Այս մասին «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային ներկայացուցիչ Սամուել Վերբերգը։ «Միացյալ Նահանգները թագավորությունը դիտարկում է որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման գործում […] ...
20:50 12.05.2025
Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Գյումրիում էրՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել: Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անդրադարձ է կատարվել երկրաշարժից […] ...
20:42 12.05.2025
Եթե Հնդկաստանի վրա ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, մենք կպատասխանենք ջախջախիչ հակահարվածով․ ՄոդիՀնդկաստանը դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում։ «Մենք միայն հետաձգել ենք Պակիստանի վրա մեր հարվածները։ Երբ Հնդկաստանը հարձակման ենթարկվեց, մենք համապատասխան և ջախջախիչ պատասխան տվեցինք։ Եթե Հնդկաստանի վրա ևս […] ...
20:35 12.05.2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցում, այդ թվում՝ նրա նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում։ «Մենք աշխատում ենք նրա (Թուրքիայի նախագահի) հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Ի դեպ, մենք պետք է որոշում կայացնենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կարող ենք հեշտությամբ մեղմացնել։ Մենք կարող ենք դրանք վերացնել, […] ...
20:17 12.05.2025
Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ ՊեսկովՀրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ է բանակցություններ վարել, ուղղակի բանակցություններ, որպեսզի գտնվի հրադադարի ճանապարհ», – կիրակի օրը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է Պեսկովը։ Մայիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ […] ...
20:09 12.05.2025
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...