16:44 23.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Eadaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակման մասին հայտարարություններին և հարցին՝ որքանո՞վ է մեծ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:
Նախարարը նշել է, որ ադրբեջանական զորքերի կուտակման և ակտիվության մասին հայտարարություններն իրականություն են, ընդ որում՝ նման գործընթացներ են նկատվում ոչ միայն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ:
«Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ է մեծ՝ բանակցային պրոցեսում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում: Ադրբեջանի պահվածքը այլ բան չէ, եթե ոչ ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ ինչպես ԼՂ, այնպես էլ ցանկացած այլ հակամարտության կարգավորման համար նախապայման է հենց ուժի չկիրառումը»,- ասել է նա:
Տոնոյանն ընդգծել է, որ հատկապես անհանգստացնող է ադրբեջանական զորքերի ակտիվացումը նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական անդորր էր: Նա ասել է, որ այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում կարող է հանգեցնել մեծ ճգնաժամի, որից անմասն չեն մնա նաև տարածաշրջանային այլ խաղացողները:
«Միևնույն ժամանակ, Հայաստանի դիրքորոշման ողջ կառուցողականությամբ հանդերձ չեմ ցանկանում՝ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն է խնդրում: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին՝ այնքան վստահ չլինել, որ նա է ռազմական իրավիճակի սրման հարցի կարգավորողը: Այսինքն՝ ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման, անգամ սահմանափակ մասշտաբներով ռազմական գործողության իրականացման պարագայում չի լինի այնպես, որ միջնորդները կարողանան հայկական կողմին համոզել՝ դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները: 2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության պարագայում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին որոշիչ ու մասշտաբային հակահարված տալու համար իր ողջ ռազմական զինանոցի կիրառման «գայթակղությանը»,- ասել է նախարարը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...