22:02 23.07.2018
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է:
«Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը:
Արսեն Մկրտչյանը նաև ասել է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կա հատուկ ուշադրություն․
«Մարդկային վերաբերմունք կա և՛ կալանավայրի ադմինիստրացիայի կողմից, և՛ օմբուդսմենի գրասենյակից։ Բացի մեր փաստաբանների միջնորդություններից, ամենայն հավանականությամբ, կլինի նաև օմբուդսմենի միջամտությունը և, կարծում եմ, դա կլինի արդարադատության և առողջապահության նախարարների միջոցով, և չի բացառվում, որ բժիշկներն էլ, տեսնելով այս անմխիթար վիճակը, իրենք էլ ձայն բարձրացնեն»,- հավելել է Մկրտչյանը:
Պաշտպանը հույս է հայտնել, որ Գրիգորյանի խափանման միջոցը, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, կփոխվի․
«Նման պայմաններում, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, այդ հանիրավի, շինծու մեղադրանքի պայմաններում, չգիտես ում, չգիտես ինչ ապացուցելու համար չարժի, որ Արցախի հերոսին պահեն կալանքի տակ: Պատրաստվում ենք դիմել Վճռաբեկ դատարան, համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են, բողոքը մինչև օրվա վերջ արդեն ներկայացված կլինի»,- տեղեկացրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Գրիգորյանի առանձնատնից ԱԱԾ-ն մեծ թվով զենք, թանկարժեք մեքենաներ, «Զինվորի բաժին» մակնշված ուտելիքներ և ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկված մթերք, հագուստ և նամակներ էր հայտնաբերել։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...