18:18 23.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ձեռք բերած նոր զինատեսակներին: Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանը վերջերս անցկացրած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է նոր զինատեսակներ, դրանք հրթիռային համակարգեր են, անօդաչուներ և ամերիկյան ուղղաթիռներ, ապա հետաքրքրվել՝ դա անհանգստացնո՞ւմ է արդյոք հայկական կողմին:
«Մեզ, իհարկե, անհանգստացնում են վերջերս Բաքվի շքերթում ցուցադրված զինատեսակներն ու զինտեխնիկան: Մեզ անհանգստացնողը ոչ թե նշված զինտեխնիկայի հնարավորություններն են, այլ առավելապես դրանց ձեռքբերման պայմանները»,- ասել է նա:
Նախարարն ընդգծել է՝ ի վերջո, Ադրբեջանի որոշելիքն է այն, որ երկրում կյանքի որակը բարձրացնելու համար այդքան անհրաժեշտ կապիտալ ներդրումները Բաքուն ուղղորդում է հարձակողական համակարգերի ձեռքբերմանը: Տոնոյանի խոսքերով՝ ցանկացած զինատեսակի համար կա հակազդման միջոց, այստեղ հայկական կողմը, ինչ խոսք, ձեռքերը ծալած չի նստում, սակայն նախարարը կրկնել է՝ անհանգստացնողը նշված զինամթերքի ձեռքբերման աղբյուրներն են:
«Տհաճ է տեսնել, որ Հայաստանի բարեկամ և գործընկեր պետությունները զենք են վաճառում մի երկրի, որը տարածքային հավակնություններ ունի ոչ միայն մեր պետության առանձին շրջանների, այլև Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ: Այսինքն՝ այդ երկիրը սպառնում է Հայաստանի գոյությանը: Հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, որ զբաղվում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ, պետք է զերծ մնան Ադրբեջանին հարձակողական առանձին զինատեսակներ վաճառելուց: Ի վերջո, հարց է առաջանում՝ ի՞նչ կարիք կա նախ խախտել հակամարտության կողմերի միջև առկա ռազմական հավասարակշռությունը, ապա փորձել այն վերականգնել»,- նշել է նախարարը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...