19:05 23.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բաց նամակ է ուղղել տրանսպորտի, կապի նախարար Աշոտ Հակոբյանին՝ անդրադառնալով Հայաստանի երկաթուղային ցանցի խնդիրներին.
«Վերջերս հրապարակվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպո։ Այցից հետո ինձ զանգահարեց երկաթուղու նախկին աշխատակիցներից մեկը, որի մոտ տեսանյութը դիտելուց հետո առաջացել էին մի շարք հարցեր:
Մասնավորապես, նախկին աշխատակցի պնդմամբ տեսանյութում ցուցադրված շարժակազմ էլեկտրական գնացքը 1960-70թթ․ արտադրության է, շոգեքարշը՝ առերևույթ վատ վիճակում։ Տեսանյությում նաև երևում է 2016թ․ արտադրության 2 վագոնից բաղկացած էլեկտրագնացք, որը նախկին աշխատակցի պնդմամբ գնվել է 2.4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՌԴ ռուբլով, ընդ որում՝ գնացքն առաքելուց անմիջապես հետո փչացել է։
Երկաթուղու նախկին աշխատակիցն ինձ փոխանցեց նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից հրապարակվող թերթի 2016թ. ապրիլ-հունիս և 2018թ. հունվար-մարտ համարները, որոնցում մասնավորապես նշվում է, որ 2008-2015թթ. ներդրումների ծավալը կազմել է 104.6 մլրդ ՀՀ դրամ, որից 77.6 մլրդ դրամը ենթակառուցվածքի արդիականացման և 26.9 մլրդ դրամը շարժակազմի թարմացման վրա։ Նաև նշվում է, որ միայն 2015-ին Հայաստանի երկաթուղու զարգացմանը ուղղվել է 6.5 մլրդ ՀՀ դրամ։
Կան նաև տեղեկություններ, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից վագոնների վերանորոգման աշխատանքները կազմակերպվում են Վրաստանում չափազանց ուռճացված գներով, այնինչ «Հայկական երկաթուղիները» ժամանակին ունեցել է Սանահինի, Գյումրիի, Երևանի, Իջևանի վագոնային վերանորոգման դեպոներ։
Ինձ դիմած քաղաքացին նաև պնդում է, որ կոնտեյներային հարթակը, որը մասնագիտացված տարածք է կոնտեյներային բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնատար վագոնների բեռնաթափման և բեռնման համար, զինված չէ համապատասխան վերամբարձ համակարգով և այժմ գործում է առանց վերամբարձ համակարգի։ Հայտնի է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում կատարվել են ստուգումներ աուդիտորական և հարկային մարմինների կողմից։
Հավելեմ նաև, որ հայկական երկաթուղու համակարգը կառավարելու նպատակով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու կոնցեսիոն պայմանագրով սահմանվում են «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության սահմանափակումներ, որտեղ բացակայում է որևէ կառույցի ապամոնտաժման կամ վաճառքի իրավունքը։
Հաշվի առնելով ինձ տարամդրված տեղեկությունները՝ դիմել եմ նախարար Աշոտ Հակոբյանին, խնդրելով պարզել վերոնշյալ էլեկտրական գնացքի իրական գինը, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են կատարվել նշված գումարներով և որքան իրատեսական են ներկայացված ծախսերը, ինչ վիճակում են այսօր վերոնշյալ դեպոները՝ գույքի հետ միասին, որտեղ է վերամբարձ համակարգը։
Նշեմ նաև, որ շոգեքարշի շահագործման պիտանելիության ժամկետը սահմանվում է 25 տարի։ Ըստ այդմ, խնդրել եմ պարզել, թե վերոնշյալ ներդրումներով հանդերձ որքան է շահագործվող շոգեքարշների միջին տարիքը, և քանի նոր շոգեքարշ է ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից։
Դրանից բացի՝ խնդրել եմ տրամադրել 2013-2018թթ ընթացքում վերոնշյալ ստուգումների արդյունքներում կազմված ակտերը»:
15:44 01.05.2025
Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համարՍտամբուլի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ չարտոնված մայիսմեկյան ցույցերի անցկացումը կանխելու համար։ Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ գրեթե 300 մարդ ձերբակալվել է չթույլատրված ինքնաբուխ բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։ Շիշլիի շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 13 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Ձերբակալություններ են կատարվել նաև Բեշիկթաշ շրջանում։ Իրավապաշտպանների խոսքով՝ […] ...
15:28 01.05.2025
Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչըԻնա Կանաբարո Լուկասը՝ աշխարհի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է LongeviQuest կազմակերպությունը, որը զբաղվում է երկարակյացների մասին տեղեկատվության իսկության ստուգմամբ: «LongeviQuest-ը տխրությամբ հայտարարում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում աշխարհի ամենատարեց մարդու՝ Ինա Կանաբարո Լուկասի մահվան մասին», – ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ […] ...
15:22 01.05.2025
Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման մասին․ ԲաղայիԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները, Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի […] ...
14:53 01.05.2025
Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...
14:37 01.05.2025
AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբԿինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...