Դպրոցներում երկրորդ կիսամյակի դասերը սկսվել են․ առաջին օրն ունեցել են շատ բացակայություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.89 oC

Դպրոցներում երկրորդ կիսամյակի դասերը սկսվել են․ առաջին օրն ունեցել են շատ բացակայություններ

18:13 10.01.2022

Ամանորյա տոներից հետո հանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել են երկրորդ կիսամյակի դասերը, ձմեռային արձակուրդները ևս երկու շաբաթով կշարունակվեն միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար։ Դասերի վերսկսման առաջին օրը դպրոցներում եղել են նաև բացակայություններ: Ուսումնական հաստատություններում կաթսայատները  գործարկել են դեռ օրեր առաջ, դասարաններում ու միջանցքներում  այսօր հնարավոր է եղել ապահովել 17-ից մինչև 24 աստիճան  ջերմություն։

«Տոների հետ կապված՝ մի քանի օր համակարգը անջատված է եղել, նոր-նոր ենք վերաթողարկել, մոտավորապես 4 օր առաջ միացվել է ջեռուցումը, մագիստրալը շատ երկար է և որոշակի ժամանակահատված է պահանջում, որպեսզի նորմալ ջերմաստիճան ապահովենք, դա մեկ-երկու օրվա խնդիր է»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Մելքոնյանը։

Անի թաղամասի թիվ 37 ավագ դպրոցը և թիվ 11 հիմնական դպրոցը կառուցված են  նույն նախագծով, 11 հազար քմ ընդհանուր տարածքով  կրթօջախները քաղաքում ամենամեծ դպրոցներից են համարվում, դասարաններում ու  միջանցքներում սահմանված ջերմաստիճան ապահովելը այս դեպքում դժվար է։

«Ամեն օր ջերմաչափման ստուգումներ  ենք իրականացնում։ Դասարաններում ունենք 22-ից մինչև 24-25 աստիճան տաքություն, դահլիճում ՝ 16-17 աստիճան, իսկ միջանցքներում  կարողացել ենք ապահովել  17-ից մինչև 20 աստիճան  ջերմություն»,- ասել է Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցի բուժքույր Անուշիկ Ալեքսանյանը։

Երկրորդ կիսամյակի մեկնարկը նախ վերաբերեց 3-12-րդ դասարանցիներին, իսկ երկու շաբաթից նրանց կմիանան նաև առաջին և երկրորդ  դասարանի աշակերտները։ Դասարաններում տաք է, աշակերտներն առանց վերարկուների ու գլխարկների են, բայց առաջին օրով բացակայություններ կային։

«Մենք ունենք 1170 աշակերտ, որից  ընդհանուրը՝ 72-ն են  բացակա, բացակայությունները հիմնականում կապված են գրիպի հետ»- նշել է  դպրոցի բուժքույրը։

Ըստ  ուսուցիչների՝ արձակուրդներից հետո, որպես կանոն, ծնողները հիմնականում խուսափում են երեխաներին մեկ-երկու օր դպրոց ուղարկել։ Ամենաշատ բացակայությունները եղել են դեկտեմբերին, աշակերտներից շատերի  մոտ  վիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել։

Կոնտակտավոր կամ առողջական այլ խնդիրներ ունեցող  աշակերտների համար, որպես այլընտրանք, դպրոցներում շարունակում է կիրառվել  հեռավար ուսուցման տարբերակը։ Միայն բժշկի ցուցումով են աշակերտներն ազատվում առկա դասապրոցեսից, նրանց հեռավար ուսուցումը անցկացնում են ոչ թե իրենց դպրոցների դասավանդող  ուսուցիչները, այլ  կենտրոնացված  էլեկտրոնային դաս վարող մասնագետները։

Դպրոցներում երկրորդ կիսամյակի ընթացքում հակահամաճարակային կանոնների փոփոխություններ չեն եղել, դասաժամերի տևողությունը նույնպես չի փոխվել, տարրական օղակի երկշաբաթյա բացակայությամբ պայմանավորված՝ միայն որոշ դպրոցներում երկհերթ դասերը դարձել են միահերթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

08:02 04.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

BACK_TO_TOP