18:39 23.07.2018
Թուրքիան սպառնալի՞ք է արդյոք Հայաստանի անվտանգության համար, եթե այո՝ ինչպե՞ս է Երևանը փորձում հակազդել այդ սպառնալիքին: Eadaily.com-ի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա նշել է, որ Հայաստանի համար մտահոգության հիմնական պատճառը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական դաշինքն է, որի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության շահերի դեմ:
«Վերոնշյալ երկրների համագործակցությունն անկասկած սպառնալիք է մեզ համար, հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացահայտ կերպով Հայաստանին սպառնում է պատերազմով, իսկ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Բաքվի ռազմական մտադրությունները կյանքի կոչելուն: Բացի քաղաքական աջակցությունից՝ Թուրքիան Ադրբեջանի գլխավոր գործընկերն է ռազմական համագործակցության ծավալներով»,- ասել է նա:
Տոնոյանը հիշեցրել է՝ 2008 թ. Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց նախաձեռնեց, սակայն այդպես էլ Անկարայից պատասխան քայլեր չեղան. գործընթացը, ի վերջո, կանգ առավ Թուրքիայի ղեկավարության առաջ քաշած նախապայմանների պատճառով:
«Թուրքիան շարունակում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը կապել ԼՂ հակամարտության լուծման հետ: Մենք պնդում ենք, որ լավագույն լուծումը կլիներ Հայաստանի ու Թուրքիայի միջև առանց նախապայմանների երկխոսության հաստատումը, ինչը թույլ կտա մեր երկրներին՝ քայլ առ քայլ առաջ շարժվել՝ լիարժեք երկկողմ հարաբերությունների հաստատման հարցում: Մինչդեռ հաշվի առնելով նախորդ գործընթացի ձախողումը, այժմ Թուրքիայի հերթն է՝ հանդես գալ կառուցողական նախաձեռնությամբ»,- նշել է նախարարը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...