19:45 11.01.2022
Միջնակարգ, ավագ դպրոցներում և վարժարաններում մեկնարկել են 2021-22 ուստարվա պետական ավարտական քննությունները։ 12-րդ դասարանցիները քննություններ կհանձնեն այն առարկաներից, որոնք չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:
Այսօր աշակերտները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, իսկ հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն», հունվարի 14-ին ՝ «Մաթեմատիկա» առարկաներից են նշանակված քննությունները։ Քննական կենտրոններ հանդիսանում են իրենց կրթօջախները։
Մինչ քննասենյակ մուտքը աշակերտներից պահանջվում է նախ գրանցվել հաշվիչ հանձնաժողովում, հետո հանձնում են պայուսակներն ու բջջայինները, նոր միայն պատահականության սկզբունքով ընտրում են իրենց քննասեղանի համարը։
«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության համար նախապես դպրոցից ներկայացված հայտով գնահատման և թեստավորման կենտրոնից ստացվել էին թեստային առաջադրանքները, որոնք փակ ծրարով էին ու բացվեցին քննության մեկնարկից առաջ։
45 հարցից կազմված թեստային առաջադրանքները կատարելու համար աշակերտներին հատկացվում է երկու ժամ։ Իսկ քննասենյակում գտնվող ուսուցիչները առարկայի մասնագետներ չեն, ընդամենը հետևում են քննության ընթացքին։
Դպրոցների քննական կենտրոններում այդ ընթացքում նաև շրջայցեր ունեցան Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները։ Կարճ ներկայությունը քննասենյակներում միայն մոնիթորինգի նպատակով էր։ Այս քննության գնահատականները ներառվում են ավարտական ատեստատներում։
«12-րդ դասարանի աշակերտների 90 տոկոսն արդեն առարկաների մասով գնահատված են, քանի որ առաջին կիսամյակն ավարտված ու գնահատականները, որոնք համարվում են տարեկան գնահատականներ, արդեն փոխանցված են ատեստատներ։ Իսկ քննական երեք առարկաների գնահատականներն ատեստատներ կփոխանցվեն քննությունների ավարտից հետո միայն»,- նշել է Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը։
12-րդ դասարանցիներն իրենց նախընտրությամբ քննություն են հանձնում այն առարկաներից, որոնք չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Ըստ այդմ՝ շրջանավարտներն ավելի շատ ժամանակ կհատկացնեն բուհ ընդունվելու համար իրենց պետք եկած առարկաները խորացված անցնելուն։
«Աշակերտների ընտրած առարկաներով ձևավորել ենք երեք խմբեր, կազմել դասացուցակները, և իրենք արդեն դպրոց կգան մենակ ընտրովի առարկաները ուսումնասիրելու համար, դրան գումարած նաև նախնական զինվորական պատրաստություն առարկան»,- ասել է Կարեն Դարբինյանը։
08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...