12:52 15.01.2022
Բունդեսթագը հաստատել է նոր կարանտինային կանոններ կորոնավիրուսով վարակվածների և կոնտակտային անձանց համար։ Գերմանիայի խորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել ուրբաթ։ Նրանք, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, ազատվում են պարտադիր մեկուսացումից, եթե ստացել են խթանիչ պատվաստում։ Բացի այդ, վարակվելու դեպքում կարանտինի տևողությունը կրճատվում է. դա արվում է վարակվածների թվի կտրուկ աճի պայմաններում մի շարք ոլորտներում կադրերի պակասը կանխելու համար։ Այժմ հնարավոր կլինի մեկուսացումից դուրս գալ յոթ օր հետո, եթե PCR թեստի կամ արագ թեստի բացասական արդյունքներ լինեն։
Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը Բունդեսրաթի արտահերթ նիստում, մասնավորապես, նշել է, որ համաճարակը հասել է «շրջադարձային կետի»։ Նրա խոսքով՝ հարցն այն է, թե հնարավոր կլինի՞ իրավիճակից գլուխ հանել այնպես, որ համաճարակի դրսևորումները հետագայում կրճատվեն:
«Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից, և ունենք դրա համար միջոցներ: Մենք միջոցներ ունենք այս տարի Գերմանիայում վերջ դնելու համաճարակին», – ասաց Լաուտերբախը՝ նկատի ունենալով բնակչության ակտիվ պատվաստումը:
Գերմանացի նախարարը կրկին հորդորել է համաքաղաքացիներին կատարել առաջնային և խթանիչ պատվաստումներ։ «Եթե մենք բոլորս ասենք, որ դա մեզ պետք չէ, կամ մենք ավելի լավ գիտենք, կամ չենք ուզում մասնակցել դրան, կամ այլ պատկերացում ունենանք պետության դերի մասին, մենք կհայտնվենք քաոսային իրավիճակում»,- ասել է Լաուտերբախը։ Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ ինքը Գերմանիայում բնակչության պարտադիր պատվաստման կողմնակից է։
Մինչդեռ Գերմանիայում SARS-CoV-2-ով վարակվածության յոթ օրվա ցուցանիշը կազմել է 470,6 դեպք 100,000 բնակչի հաշվով, հունվարի 14-ին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI): Սա առավելագույնն է 2021 թվականի նոյեմբերի 29-ից հետո։
Օրական հայտնաբերված նոր դեպքերի թիվը հասել է 92,223-ի․ առավելագույն թվեր են հրապարակվում RKI-ի կողմից երրորդ օրն անընդմեջ։ COVID-19-ից մահացածների թիվը 24 ժամում կազմել է 286։
Համաճարակի սկզբից վարակվածների թիվը հասել է 7,835,451-ի, COVID-19-ով պայմանավորված մահվան դեպքերը՝ 115,337-ի։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...