12:37 24.07.2018
Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը, որը վերականգնվել է 2016 թվականին, նորից վնասվել է: Այս մասին բարձրաձայնում է նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, որը «Մինաս Ավետիսյան հիմնադրամ»-ի խորհրդի նախագահն է: Որմնանկարը գտնվում է Վահրամաբերդի մշակույթի տանը, որտեղ ըստ հիմնադրամի նախագահի, պահպանության համար անբավարար պայմաններ են:
Մշակույթի տան ջրագծերի վթարի պատճառով որմնանկարի խոնավացման վտանգ կա, ուսումնասիրություններով նաև մեխանիկական վնասվածքներ են հայտնաբերվել: Ըստ այդմ՝ հիմնադրամի ղեկավարությունը մտածում է որմնանկարի տեղափոխության մասին, ինչն էլ դարձյալ գյուղապետարանի և հիմնադրամի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել:
Վահրամաբերդի գյուղապետը պնդում է, որ խոնավության հետքերը նոր չեն: Դրանք որմնանկարի վերականգնման օրվանից առկա են: Ըստ գյուղապետի՝ խողովակի վթարի «հետևանքները» որմնանկարին չեն հասել: Որմնանկարի վերականգնման անհրաժեշտությունը գյուղապետը այն տեղափոխելուն ուղղված շահարկում է համարում։
Արման Ավետիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնել է,որ Վահրամաբերդի մշակույթի տանը և այլ կառույցներում գտնվող Մինասի բոլոր գործերը մտադիր է մեկ տեղում հավաքել, երբ նկարչի մոնումենտալ գործերի թանգարան բացվի: Այս խնդրով դիմելու է մշակույթի նախարարությանը:
«Արմենիա»-ն Մինասի որմնանկարներից միակը չէ, որը ենթակա է վերանորոգման։ Ավելի վատ վիճակում են Ազատանի մշակույթի տան և «Գիշեր ու ցերեկ» կոչվող որմնանկարները։ Վերջինը նախկին Գալվանոմետրերի գործարանում է ու գտնվում է ոչնչացման եզրին:
է։
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...