ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային

19:48 19.01.2022

ԱՄՆ-ն առաջիկա շաբաթների ընթացքում անվտանգության ապահովման նպատակով լրացուցիչ  աջակցություն կցուցաբերի Ուկրաինային,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կիևում կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Աջակցությունը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Բլինկենը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել  ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա, իսկ հետագա մատակարարումները սպասվում են առաջիկա շաբաթների ընթացքում: Մոսկվան բազմիցս հորդորել է Վաշինգտոնին դադարեցնել Կիևին զենք մատակարարելը։

Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի համար. Մոսկվան արդեն մի քանի ամիս արձանագրում է, թե ինչպես է Կիևը ծանր սպառազինություն և ուժեր  տեղակայում այնտեղ։ Մոսկվան չի բացառում, որ ուկրաինական իշխանությունները հարավարևելյան հակամարտության ուժային լուծման ծրագրեր են մշակում արևմտյան երկրների թողտվությամբ, որոնք շարունակում են զինել Կիևին և ուղարկել ռազմական հրահանգիչներ։

Բացի դրանից, Կիևն արգելափակում է աշխատանքը շփման խմբի հետ, հրաժարվում է ուղիղ երկխոսությունից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ և մշակում է օրենքների նախագծեր, որոնք ուղղակիորեն հակասում են Մինսկի համաձայնագրերին, օրինակ՝ անցումային շրջանի մասին օրենքի նախագիծը։

Մոսկվան անհանգստացած է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն փորձում են Ուկրաինան վերածել Ռուսաստանի դեմ ռազմաբազայի՝ շարունակելով  տարածքի ռազմական զարգացումը և ներքաշելով նրան դաշինք։ Անցյալ տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին փոխանցեց անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի և համաձայնագրերի նախագծեր, որոնք իրավաբանորեն պարտադիր ձևով պետք է բացառեն Ուկրաինայի և Վրաստանի տարածքում դաշինքի հետագա ընդլայնումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»

21:30 25.06.2025

38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...

BACK_TO_TOP