15:37 20.01.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Պարեկային ոստիկանության գործունեությանը. «2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Եվ այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել էինք 2018 թվականին, եղել է Պարեկային ոստիկանության հիմնադրումը: Արդեն ավելի քան 6 ամիս է Հայաստանում գործում է Պարեկային ոստիկանություն, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ մեր աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք աշխատանքի արդյունքները: Ես կարծում եմ, որ այդ արդյունքներն արժանի են հրապարակման, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել:
Մասնավորապես՝ մենք աշխատանքը համեմատել ենք ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետ, որը Երևանի ճանապարհային ոստիկանությունն է, և փորձել ենք համեմատական տանել, թե ինչ արդյունքներ կամ ինչ արձանագրումներ կան:
Օրինակ՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ. նախորդ համեմատելի ժամանակաշրջանում այպիսի 565 արձանագրություն է կազմվել պաշտոնապես, Պարեկային ոստիկանության կողմից՝ 1917, աճը՝ 3.5 անգամ կամ 239 տոկոս,
հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ. նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 953 արձանագրություն, Պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3.5 անգամ կամ 260 տոկոս,
գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու համար կազմված արձանագրություններ. նախկինում 2 այսպիսի արձանագրություն է եղել, Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 15, աճը՝ 7 անգամ կամ 650 տոկոս,
առանց վարորդական վկայականի վարելու համար կազմված արձանագրություններ. նախկինում՝ 924 դեպք, Պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք, աճը՝ 5 անգամ կամ 405 տոկոս,
երկրորդ շարքում կայանելու համար կազմված արձանագրություններ. նախկինում՝ 1839 արձանագրված դեպք, Պարեկային ոստիկանության կողմից՝ 8716, աճը՝ 4.5 անգամ կամ 370 տոկոս,
մայթով երթևեկելու կամ մայթում կայանելու համար. նախկինում 60 դեպք է արձանագրվել նույն ժամանակահատվածում, խոսքը հուլիս-հունվար ժամանակահատվածի մասին է, Պարեկային ոստիկանության կողմից՝ 571 նման դեպք, աճը՝ 9.5 անգամ կամ 851 տոկոս,
պարտադիր ապահովագրային պայմանագիր չունենալու համար կազմված արձանագրություններ, ընդ որում՝ այստեղ բարդություն կա նրանում, որ, գիտեք, որ նախկինում կտրոնները փակցվում էին ապակիներին, հետո՝ այդ կարգավորումը դուրս եկավ, այսինքն՝ վիզուալ առաջին հայացքից դա ակնհայտ չի երևում. նախկինում այդպիսի 614 արձանագրություն է եղել, Պարեկային ոստիկանության կողմից ՝ 5476, աճը՝ 9 անգամ կամ 791 տոկոս,
թաղանթապատված հողմապակիով երթևեկելու համար կազմված արձանագրություններ. նախկինում 627 նման արձանագրություն, ներկայումս՝ 3085, աճը՝ 5 անգամ կամ 392 տոկոս»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այս տարվա հունվարի տվյալները համեմատելով նախորդ տարվա հունվարի առաջին 19 օրվա տվյալների հետ, պարզվել է՝ նախորդ տարի առանց ամրագոտի երթևեկելու համար 504 արձանագրություն է կազմվել, իսկ Պարեկային ոստիկանության կողմից՝ 854, աճը՝ 69 տոկոս: Հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, իսկ Պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ։ Երթևեկության կանոնների հետ կապ չունեցող վարչական իրավախախտում կատարելու համար նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել, իսկ Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 189 արձանագրություն։ Ճանապարհային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, իսկ Պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ։ Նախկինում ոչ սահմանված վայրով անցնելու համար կազմվել է 0, իսկ նախորդ տարի՝ 3267 արձանագրություն: «Քավ լիցի, մեր դրական արձագանքը այն մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել։ Դրական արձագանքն այն մասին է, որ մեր համոզմամբ՝ ձևավորվել է իրավակարգ, կարգ ու կանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։ Ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում դա է կարգը՝ եթե օրենքի խախտումը չի բերում պատասխանատվություն, ինքը բերում է օրենքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության։ Եվ ես ուզում եմ ևս մի այսպիսի աշխատանքային գաղտնիք բացահայտել՝ Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ: Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չի եղել, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության։ Բայց ես մի անձնական մանրամասն պետք է ներկայացնեմ։ Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։ Կարծում եմ՝ սա շատ հիշարժան փաստ է, և համապատասխան տուգանքը վճարվել է ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նշվել է նաև, որ Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել այն անձանց, ովքեր խախտում կատարելուց հետո կաշառք են առաջարկել։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշել է, որ 2021 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք։ «Բոլոր այդ դեպքերով հարուցվել են քրեական գործեր։ Երեկ մենք ունեցանք նոր դեպք Երևան քաղաքի Իսակովի պողոտայում։ Քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, փաստի առթիվ ներկա պահին ոստիկանության Կենտրոնի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասել է ՀՀ ոստիկանության պետը։
Վարչապետը հավելել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ, բարձրաստիճան պաշտոնյա, պարեկային ոստիկանի կողմից ենթարկվել է օրենքով սահմանված ընթացակարգի՝ այդ պարեկային ոստիկանն արժանացել է խրախուսման՝ ոստիկանության պետի հրամանով: «Բոլոր դեպքերում, մենք չունենք այնպիսի մի դեպք, երբ պարեկային ոստիկանը ստանդարտից դուրս կամ նոր ստանդարտով գործողություն ծավալած լինի և խրախուսանքի չարժանանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայությունը կներդրվի նաև Շիրակի ու Լոռու մարզերում. «Ես ուզում եմ նաև այս առիթով գնահատել այն աշխատանքը, որը կատարված է Պարեկային ոստիկանության հիմնադրման ուղղությամբ: Գործընթացը շարունակվում է, և առաջիկայում մենք Շիրակի և Լոռվա մարզերում կունենանք Պարեկային ոստիկանություն: Պետք է արձանագրել, որ գործընթացը հարթ չի ընթանում՝ սկսած գնումների գործընթացում առաջացած բարդություններից, վերջացրած նրանով, որ ավտոմեքենաների շուկայում պրոբլեմներ կան։ Բայց մենք հետևողականորեն գնալու ենք առաջ։ Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, որոնք աջակցել են գործընթացին, մասնավորապես, Եվրամիությանը և ԱՄՆ կառավարությանը։ Հույս ունեմ, որ մենք հաջողությամբ այս գործընթացը մինչև վերջ կտանենք»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ քննարկվում է հարց՝ ինչպես մեծացնել Պարեկային ոստիկանության խտությունը, որպեսզի պարեկային ոստիկանները որոշակի ժամերի նաև բակեր մտնեն։ Վարչապետի խոսքերով՝ Պարեկային ոստիկանության աննշան վերաձևակերպման օգնությամբ հնարավոր կլինի բնակարանային գողությունների կանխարգելման հզոր մեխանիզմ գործարկել։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ Պարեկային ոստիկանության ներդրման արդյունքում ծառայությունների որակն էապես բարելավվել է. «Այն ձևով, որով այսօր այդ ծառայությունը կազմակերպված է, ունի լրջագույն չերևացող կանխարգելիչ գործունեություն։ Այսինքն՝ կա ծառայության որակ, որը ռեալ զսպում է հանրային տիրույթում գոյություն ունեցող ռիսկեր»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն քննադատություններին, որոնցում իշխանությանը, կառավարությանը մեղադրում են, այսպես ասած, ազգային մենթալիտետի դեմ գործելու համար: «Ուզում եմ պարզաբանել, թե նաև ինչի հետ է դա կապված: Օրինակ՝ ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ կարող է հնչել Հայաստանի Հանրապետությունում որոշակի հանգամանքների բերումով, որ որևէ պետական գերատեսչության ծառայող կարող է օրենքով նախատեսված միջոցառում ձեռնարկել տվյալ գերատեսչության ղեկավարի ընտանիքի անդամի նկատմամբ: Այսպիսի բան Հայաստանի Հանրապետությունում չի եղել: Եվ ոմանք փորձ են անում դա ներկայացնել որպես մեր ազգային մենթալիտետ, ազգային արժեք: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կոռուպցիան, կոռուպցիոն երևույթները, դրանից բխող հարակից էֆեկտները փորձ են անում ներկայացնել որպես հայ ժողովրդի ազգային մենթալիտետ՝ որևէ կապ չունեն հայ ժողովրդի հետ: Կոռուպցիան ընդհանրապես ազգություն չունի, դա միջազգային գլոբալ երևույթ է, և մենք շարունակելու ենք այս ճանապարհով առաջ գնալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ օրենքը, օրինականությունը, հարգանքը, օրենքի վրա հիմնված ազգային միասնությունը և ժողովրդավարությունն են հայ ժողովրդի մենթալիտետը:
16:20 06.07.2025
Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովըՈւղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...
16:00 06.07.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՀուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...