11:16 23.01.2022
Sotheby’s աճուրդի տունն աճուրդի է հանել եզակի սեւ Enigma ադամանդը, որը, վարկածներից մեկի համաձայն, Երկիր է հասել տիեզերքից։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ քարի քաշը հատումից հետո 555,55 կարատ է։ 2006 թվականին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ հատված ադամանդ։
Enigma-ի ծագումը պատված է առեղծվածով: Ենթադրվում է, որ քարը Երկիր է ընկել տիեզերքից՝ կա՛մ երկնաքարի բախման հետևանքով, կա՛մ «ադամանդակիր» աստերոիդից, որը բախվել է մոլորակին:
Այս չափսի բնական կտրվածքով սև ադամանդը «չափազանց հազվադեպ» է պատահում: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 6,8 մլն դոլարով Լոնդոնում փետրվարին կայանալիք աճուրդում։ Քարի հատվածքը կարծես ոգեշնչված լինի մերձավորարևելյան պաշտպանիչ ամուլետներից: 5 թիվը չափազանց շատ է կրկնվում այս չքնաղ ու խորհրդավոր ադամանդի վրա: Բացի այն, որ այն 555,55 կարատի , քարն ունի նաև ուղիղ 55 երեսակ։
Sotheby’s ոսկերիչ Նիկիտա Բինանին նշել է, որ ադամանդը մասնավոր հավաքածուում է գտնվել ավելի քան երկու տասնամյակ և ազատ վաճառքի չի դրվել:
Մինչ աճուրդը՝ Enigma-ն կցուցադրվի Դուբայի, Լոս Անջելեսի և Լոնդոնի ցուցահանդեսներում։ Փետրվարի 3-9-ը տեղի կունենա մասնագիտացված առցանց աճուրդ։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...