Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն ուսումնասիրելու է նոր փոփոխությունների ազդեցությունը զինծառայողների վրա. Գ. Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն ուսումնասիրելու է նոր փոփոխությունների ազդեցությունը զինծառայողների վրա. Գ. Հարությունյան

13:53 24.07.2018

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօր  լրագրողներին է ներկայացրել զորակոչի նոր պայմանները, որոնք առնչվում են զորակոչիկների առողջական խնդիրներին: Սահմանվել է 4 հիվանդություն, որոնց դեպքում, եթե նախկինում տարկետում էր տրվում զորակոչիկին, ապա հիմա նրանք մեկնում են ծառայության, սակայն ծառայությունն անցնում են  հատուկ պայմաններում: Խոսքը, մասնավորապես, նորմայից ավելի կամ նվազ քաշ և գիշերամիզություն ունեցող զորակոչիկների մասին է:

«Սահմանվել է ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով: Դա նշանակում է, որ նրանք պարապմունքերի ավելի ցածր ծանրաբեռնվածություն են ունենալու, հանգստի ավելի երկար ժամանակ, իհարկե, կարող են նաև ընդգրկվել պահակային ծառայության: Դա նշանակում է զորամասի  պահպանություը չշփոթել մարտական հերթափոխության հետ, և ի վերջո ծառայության ընթացքում 6 ամիսը մեկ փորձաքննության ենթարկվել»,- ասել է Հարությունյանը:

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն ուսումնասիրելու է նոր փոփոխության ազդեցությունը զինծառայողների վրա:

«Շատ կարևոր է այն փոփոխությունների դիտարկումը, որոնցով նախկինում տարկետում ստացած զորակոչիկներն այժմ հայտնվում են ծառայության մեջ, թե ինչպե՞ս են նրանք հարմարվում ծառայության  մեջ, ինչպե՞ս են հարմարվելու նրանք այդ ծառայությանը առողջական տեսանկյունից, ինչպիսի՞ն է լինելու նրանց բարոյահոգեբանական վիճակը: Այս խնդիրները կուսումնասիրվեն, և եթե բացահայտվեն խնդիրներ, որոնք անհամատեղելի կլինեն այս փոփոխությունների հետ, կարծում եմ, պետք է նաև մտածել նոր փոփոխությունների մասին»:

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահի փոխանցմամբ՝ իրենք արդեն 116 դիմում-բողոք են ստացել ծնողներից, որոնց մի մասն առնչվում են նոր փոփոխություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:10 23.07.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...

Այրվել է ավտոմեքենա

08:05 23.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

08:00 23.07.2025

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

Championat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400  թեքահարթակ

23:59 22.07.2025

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

23:56 22.07.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

23:53 22.07.2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...

BACK_TO_TOP