Ձյուն Սահարայում, +50՝ Ավստրալիայում. ձմեռ 2022-ի անոմալիաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC

Ձյուն Սահարայում, +50՝ Ավստրալիայում. ձմեռ 2022-ի անոմալիաները

20:35 20.01.2022

Ուկրաինացիները  երկար կհիշեն 2022 թվականի ձմեռը՝ ուժեղ քամիներով և  Լվովում տարվա այս եղանակի համար անսովոր  ամպրոպով: Բայց ոչ միայն ուկրաինացիներն են զարմացել 2022 թվականի ձմռան բնական անոմալիաներով: tochka.net-ի խմբագիրները  պատմում են  աշխարհի ամենաարտասովոր բնական երևույթների մասին:

 Ձյուն՝ Սահարայում

Միգուցե շուտով ոչ ոք այլևս չզարմանա Սահարայում տեղացած ձյունով,  քանի որ  անցած 42 տարվա դիտարկումների ընթացքում այն ​​5 անգամ է տեղացել, իսկ վերջին չորս տարվա ընթացքում՝ 3 անգամ՝ 2018, 2021 և 2022 թվականներին: Այնուամենայնիվ, աշխարհի ամենաշոգ անապատի ձնառատ լանդշաֆտները դեռ զարմացնում են մեզ: Ինչպես նշում է Daily Mail-ը, Սահարայում շատ ցուրտ է եղել, իսկ հետո ձյուն է տեղացել։ Ձյունը չի հալվում, քանի որ օդի ջերմաստիճանը մնում է զրոյից ցածր։

 Անոմալ շոգ՝ Ավստրալիայում

Հարավային կիսագնդում, որտեղ այժմ ամառ է, գրանցվել է անոմալ  շոգ: Ավստրալիայի արևմուտքում՝ ափամերձ Օնսլոու քաղաքում, հունվարի 13-ին գրանցվել է ռեկորդային 50,7 աստիճան շոգ։ Վերջին անգամ այդպիսի ջերմաստիճան գրանցվել է 1962 թվականին Հարավային Ավստրալիայում։ Ի դեպ, Օնսլոուում տարվա այս եղանակին միջին ջերմաստիճանը 36,5 աստիճան է։ 50 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրանցվել նաև Մարդի և Ռոբորն քաղաքներում։

 

https://twitter.com/TheAfrican_Hub/status/1483867994853892096

  Սառցաբեկորներ՝ Ալժիրում

Լուսանկարիչ Քարիմ Բուչետատան ձյան և սառույցի ցնցող պատկերներ է նկարահանել Ալժիրի հյուսիս-արևմուտքում գտնվող Այն Սերֆա քաղաքում: Ձյուն է տեղում Մերձավոր Արևելքում:
Սաուդյան Արաբիայում երկրի հյուսիսը պատվել է ձյունով, ձյան տեղումներից տուժել են նաև լիբանանցիները։ Ձյան առատ տեղումները ծածկել են աշխարհի ամենաշոգ երկրի՝ Իրաքի մի մասը։ Իսկ որոշ շրջաններում օդերևութաբաններն արձանագրել են մոտ մեկ մետր ձյուն։ Իրանի համար ձյունը շատ անսովոր է, Բաղդադում այն ​​տեղացել  էր 1914 թվականին, իսկ հետո՝ 2020 թվականին:

Ամպրոպ և կայծակ՝ ձմեռային Լվովում

Դեկտեմբերի 14-ին Լվովում եղանակը նույնպես անսովոր էր. ձյունից բացի ամպրոպ է  որոտացել ու կայծակ ճայթել: Լվովի բնակիչները սոցիալական ցանցերում զարմացած գրել են, որ  առաջին անգամ  են նման եղանակ տեսել ձմռանը, քանի որ ամպրոպները բնորոշ են գարնանը և ամռանը, բայց ոչ՝ հունվարին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP