20:41 20.01.2022
Շվեդիայում լրջորեն անհանգստացած են պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության և երկիրը ողողած կեղծ փաստաթղթերի խնդրով: Դեպքերից մեկը, որը ստիպել է շվեդական հանրությանը ակտիվորեն քննարկել այս թեմաները, վերջերս ադրբեջանցի առաքիչի պատմությունն էր, ով ձերբակալվել էր Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի նստավայրի մոտ կեղծ վարորդական իրավունքով, գրում է Aftonbladet-ը։
«Այժմ արդեն հնարավոր է բացահայտել վարչապետի տան պաշտպանության մասին նախկինում անհայտ տեղեկությունները»,- գրում են շվեդական լրատվամիջոցները։
Դեկտեմբերի 8-ին Մագդալենա Անդերսոնի տան պահպանության համար պատասխանատու ոստիկանները կանգնեցրել են առաքիչ վարորդին, ով պետք է ծանրոց հասցներ վարչապետին։ Ինքնությունը ստուգելուց հետո պարզվել է, որ տղամարդն օգտագործել է կեղծ վարորդական իրավունք»։
Aftonbladet-ի տրամադրության տակ հայտնված ոստիկանական հաղորդագրությունում նշվում է, որ 36-ամյա տղամարդը Ադրբեջանի քաղաքացի է։ Այժմ նա մեղադրվում է ապօրինի մեքենա վարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Զեկույցում չի նշվում, թե որ առաքման ընկերությունում է աշխատում ադրբեջանցին։ Հայտնի է միայն, որ նա Շվեդիայում է մեկ տարուց քիչ ավելի։ Ստոկհոլմի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը շարունակվում է, ուստի առայժմ ձեռնպահ կմնան լրացուցիչ մեկնաբանություններից։
Սակայն սա միակ տագնապալի միջադեպը չէ Շվեդիայի վարչապետի նստավայրում։ Դեկտեմբերի 21-ին ահազանգ է ստացվել երկրի պետական անվտանգության ծառայությունում և ծնունդով Նիկարագուայից հավաքարարը, ով Շվեդիայում բնակության թույլտվություն չուներ, կրկին բերման է ենթարկվել տան մոտ։
Շվեդական հրատարակությունը հայտնել է, որ դիմել է Մագդալենա Անդերսոնին՝ խնդրանքով մեկնաբանել դեկտեմբերյան դեպքերը, սակայն վարչապետը հրաժարվել է պատասխանել այդ հարցերին։
Լրատվամիջոցները գրում են, որ Շվեդիայում բավականին սուր է կեղծ անձնագրերի, նույնականացման քարտերի ու վարորդական վկայականների խնդիրը։ Կեղծ փաստաթուղթ գնելն այնքան էլ դժվար չէ։ Շվեդիայի ռուսալեզու բնակիչների ֆորումում բացահայտ առաջարկվում է գնել կեղծ փաստաթղթեր, իսկ դրանց արտադրության հետևում կանգնած են հանցավոր խմբեր, որոնք մասնաճյուղեր ունեն ամբողջ Եվրոպայում։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...