Թաիթիի մոտ հայտնաբերվել է հսկա կորալային խութ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+20.09 oC

Թաիթիի մոտ հայտնաբերվել է հսկա կորալային խութ

18:31 23.01.2022

Ծովային հետախույզները Ֆրանսիական Պոլինեզիայի Թաիթիի ափերից 30 մ խորության վրա հայտնաբերել են 3կմ  հսկա կորալային խութ:

-Դա այդ խորության վրա հայտնաբերված ամենամեծերից մեկն է,- ասում են  Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր  ղեկավարել են հետազոտական աշխատանքները:

Դոկտոր Ջուլիան Բարբիերը ՅՈՒՆԵՍԿՕ-ից ասում է, որ հավանաբար այս էկոհամակարգերից շատերը կան, «մենք պարզապես չգիտենք»:

«Մենք պետք է աշխատենք դրանք քարտեզագրելու և  պաշտպանելու ուղղությամբ», – ասել է նա:

Մթնշաղի գոտի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտական խմբի  տնօրեն Օդրի Ազուլեն ասել է, որ «ուշագրավ» հայտնագործությունը ընդլայնել է գիտելիքները «ներքևում թաքնված աշխարհի» մասին:

Խութը հայտնաբերվել է նոյեմբերին: Այդ տարածքը հայտնի է որպես օվկիանոսի «մթնշաղի գոտի»:
Ֆրանսիացի ստորջրյա լուսանկարիչ Ալեքսիս Ռոզենֆելդը նկարահանել է ստորջրյա  խութի պատերները:  Նա  պատմել է, որ դրանք «կախարդական  են:Անհավատալի է տեսնել հսկա, գեղեցիկ վարդագույն մարջանները, որոնք ձգվում են այնքան, որքան տեսադաշտն ընդգրկում է: Դրանք նման են արվեստի գործի»,-ասել է  նա:
Հետազոտողը փոքրիկ նմուշ է վերցրել նորահայտ  կորալային խութից:  Նա  հիշեցրել է, որ կորալային խութերը օվկիանոսի ամենավտանգված էկոհամակարգերից են՝ խոցելի աղտոտման, ծովի ջերմաստիճանի  տատանման  նկատմամբ:Էդինբուրգի համալսարանի առաջատար գիտնական, պրոֆեսոր Մյուրեյ Ռոբերթսն ասում է, որ հայտնագործությունը ցույց է տալիս, թե որքան շատ բան պետք է սովորենք օվկիանոսի մասին:

« Մենք պետք է  հետազոտենք  ոչ միայն ծանծաղ, այլև խորը տարածքները՝ գտնելու  կորալային խութերի բոլոր  վայրերը, հասկանալու դրանց էկոլոգիական դերը և համոզվելու, որ մենք պաշտպանում ենք դրանք ապագայում»:

Բացահայտումը կարևոր պատկերացում  է տալիս օվկիանոսի կենսաբազմազանության մասին,- ասել է դոկտոր Բարբիերը:

«Մենք գիտենք, որ ծովային կենսաբազմազանության  մոտ 25%-ը բնակվում է  կորալային խութերում:Թեև այս խութը  գտնվում է  անսովոր խորության վրա՝ օվկիանոսի «մթնշաղի գոտում», այստեղ այդուհանդերձ   լույս կա ջրիմուռների գոյատևման համար»:

Առաջիկա ամիսներին կլինեն  նաև  լրացուցիչ հետազոտություններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP