19:59 24.01.2022
Եվրամիությունը Ղրիմի միացման համար Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ է նախապատրաստում։ Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով Բրյուսելում Գերմանիայի դեսպանատան երկուշաբթի ՝ հունվարի 24-ի գաղտնի զեկույցին։
Զեկույցն այն մասին է, որ Լիտվան, Բուլղարիան, Ռումինիան, Դանիան և այլ երկրներ անցյալ երկուշաբթի ԵՄ ներկայացուցիչների հետ աշխատանքային խմբում կոչ են արել նոր պատժիչ միջոցներ ձեռնարկել։ Երկրները ցանկանում էին ևս հինգ մարդու կամ կազմակերպությունների ավելացնել ԵՄ պատժամիջոցների ցանկում, որը կազմվել էր 2014 թվականի սկզբին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումից անմիջապես հետո և դրանից հետո մի քանի անգամ ընդլայնվել:
Միևնույն ժամանակ, դեռ հայտնի չէ, թե ովքեր են ներառվելու պատժամիջոցների ցուցակում, քանի որ այս տեղեկությունը գաղտնի է, որպեսզի շահագրգիռ կողմերը չկարողանան պայմանավորվել մինչև միջոցառումների պաշտոնապես ներդրումն ու ուժի մեջ մտնելը։
Հրատարակությունը նշում է, որ Գերմանիան նախկինում հրաժարվել էր ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը, սակայն ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը, այնուամենայնիվ, հակառակ որոշում ընդունեց և այժմ ցանկանում է, որ Բրյուսելը համաձայնի լրացուցիչ պատժամիջոցների ներդրմանը։
Հրատարակության համաձայն՝ հաջորդ նիստում Գերմանիայի Բրյուսելում գտնվող Խորհրդի աշխատանքային խումբը պետք է հավանություն տա պատժամիջոցների ցուցակի ընդլայնմանը, որում ներառված են հինգ անհատներ և կազմակերպություններ։ Բրյուսելում Գերմանիայի մշտական ներկայացուցչության համար նման հրաման է արձակել արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ամերիկացի սենատորներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Վլադիմիր Պուտինը չի հասկանում անորոշ սպառնալիքները, ընդգծել էր Զելենսկին։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...