21:55 30.01.2022
Շիմպանզեները բացի առօրեական աշխատանքի գործիքներն օգտագործելուց, այդ մասին գիտելիքները փոխանցում են իրար,- այս եզրակացության են եկել մարդաբանները: Հետaզոտության արդյունքները հրապարակել է Nature ամսագիրը:
«Մասնավորապես, մենք ցույց ենք տվել, որ շիմպանզեների և մարդկանց մշակութային և տեխնոլոգիական էվոլյուցիան հիմնականում նման է: Սա խոսում է այն մասին, որ նոր տեխնոլոգիաների մասին գիտելիքներ փոխանցելու ունակությունը կարող էր ունենալ մարդկանց և այս պրիմատների ընդհանուր նախահայրը»,- ասում է հետազոտությանը մասնակցած Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Քեթլեն Կոփսը:
Մարդու տարբերակիչ հատկանիշներից մեկը ավանդաբար համարվում է այն, որ մեր տեսակին բնորոշ է ոչ միայն կենսաբանական, այլև տեխնոլոգիական և մշակութային էվոլյուցիան։ Այս բառի ներքո գիտնականները հասկանում են մարդկանց՝ նոր գործիքներ հորինելու ունակությունը և դրանց ստեղծման և օգտագործման հմտությունները այլ անհատներին փոխանցելու կարողությունը: Վերջին տարիներին այդ տեսությունը որոշակի փոխվել է, քանի որ այդպիսի ունակություն նկատվել է նաև որոշ թռչունների մոտ:
Մասնավորապես, դեռևս 2018 թվականին թռչնաբանները պարզեցին, որ Նոր Կալեդոնիայի ագռավները այլ ագռավների օրինակով կարողանում են սովորել, պատրաստել նոր գործիքներ, բարելավել դրանց աշխատանքը։ Կոփսը և նրա գործընկերներն ապացուցեցին, որ Արևմտյան Աֆրիկայի լեռնային շրջաններում՝ հարավային Գվինեայի Մոն Նիմբա պահպանության տարածքում ապրող վայրի շիմպանզեները ևս նման ունակություն ունեն: Գիտնականները մի քանի տասնամյակ շարունակ հետևել են այս կապիկների կյանքին և փոխազդեցություններին:
Մարդաբանները վերջերս արտասովոր փորձ են անցկացրել։ Նրանք փորձել են պարզել՝ արդյոք շիմպանզեները կարող են ինքնուրույն տիրապետել ընկույզները կոտրելու համար քարե գործիքներ օգտագործելու պարզ տեխնիկային: Նման կերպ գիտնականները փորձել են ստուգել՝ արդյոք կապիկները կարող են նման գիտելիքներ փոխանցել այլ շիմպանզեներին, թե դրանք յուրացնում են միայն ինքնաբուխ։
Գիտափորձի պայմաններին համապատասխան Մոն Նիմբեի տարածքում շրջելիս գիտնականներն իրենց հետ տարել են ոչ միայն իրենց գործիքներն, այլև քարեր, ընկույզներ և արմավենու տարբեր ծառերի պտուղներ։ Երբ նրանք հանդիպել են մի խումբ պրիմատների, մարդաբանները նստել են գետնին և կապիկներին ցույց տվել գործիքներ, ճեղքված և ամբողջական ընկույզներ և արմավենու պտուղներ:
Դրանից հետո գիտնականները հեռացել են՝ գետնին թողնելով գործիքներ ու ընկույզներ, և սկսել են հետևել կապիկների վարքագծին։ Այս դիտարկումները ցույց են տվել, որ շիմպանզեների պրիմատները երբեք չեն սկսել քարեր օգտագործել ընկույզները կոտրելու համար, եթե նախկինում չեն տեսել, որ մարդ կամ այլ կապիկ օգտագործում է նման գործիքներ:
Նման դիտարկումները, ըստ Կոփսի և նրա գործընկերների, խոսում են շիմպանզեների միջև նյութական մշակույթի գոյության օգտին և կասկածի տակ են դնում այդ պրիմատների կողմից գործիքների բացառապես ինքնաբուխ մշակման տեսությունը: Վայրի շիմպանզեների տարբեր խմբերում գործիքների տեսքի էվոլյուցիայի հետագա դիտարկումները կօգնեն վերջնականապես հաստատել այս հայտնագործությունը, եզրակացրել են գիտնականները:
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...