19:59 26.01.2022
2020 թ․ հուլիսի 1-ից միս-մսեղիքի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ամբողջ Հանրապետությունում ենթադրում է բավարար թվով սպանդանոցների գործունեություն, այնինչ, որոշ տարածաշրջաններում մինչ օրս գործող սպանդանոցներ չկան: Ենթակառուցվածքների բացակայությունը խնդիրներ է ստեղծել նաև Շիրակի մարզի մսի վաճառքով զբաղվող անհատների, տնտեսվարողների ու գյուղացիների համար։ Կառուցված մեկ-երկու սպանդանոցները դեռ շահագործելու թույլտվություն չունեն։
Մորթի ենթակա բոլոր կենդանիները պարտադիր պետք է ենթարկվեն զննության, իսկ արյունն ու ավշային հանգույցները՝ լաբորատոր հետազոտության: Սիբիրախտի, խշխշան պալարի, դաբաղի և այլ հիվանդությունների դեպքում կենդանու մորթը սպանդանոցում արգելված է։
«Կենդանին չի ընդունվում այն ժամանակ, երբ չունի ուղեկցող փաստաթուղթ, երբ չկա անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը։ Հնարավոր է լինեն դեպքեր, երբ փաստաթուղթն առկա է, բայց նախասպանդանոցային զննության ժամանակ հայտնաբերվում է կենդանու մոտ ինչ-որ մի հիվանդություն, այս ժամանակ միսը խոտանվում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է «Ֆրանս» ՍՊԸ անասնաբույժ-փորձագետ Արսեն Ալավերդյանը։
Անիի տարածաշրջանում կառուցված սպանդանոցը զբաղեցնում է մոտ 650 քմ տարածք, այստեղ հնարավոր է ժամում մորթի ենթարկել մինչև 7, իսկ մեկ օրվա ընթացքում՝ 30-50 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Նման սպանդանոց կառուցելու համար ներդրվել է մոտ 150 միլիոն դրամ, որի մի մասը սեփականատիրոջն է տրամադրվել լիզինգային՝ պետական աջակցության ծրագրով: Կառուցումից առաջ կատարվել է շուկայի ուսումնասիրություն։
«Վիճակագրական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզը անասնապահության առումով առաջատարների ցանկում է, եթե ոչ առաջինը։ Բնականաբար, դա էն հիմնական գործոնն էր, թե ինչու մենք հենց Շիրակի մարզում սկսեցինք մեր գործունեությունը։ Նաև տեղեկացանք, որ Շիրակի մարզում դեռևս սպանդանոցային գործունեություն ծավալող տնտեսվարողներ չկան, դա նույնպես, կարելի է ասել, դարձավ էն հիմնական գործոններից մեկը, որ մենք սպանդանոց կառուցեցինք հենց Շիրակի մարզում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ֆրանս» ՍՊԸ գործադիր տնօրեն Վահե Մխիթարյանը։
Կառուցված սպանդանոցը կսպասարկի Անիի և Արթիկի տարածաշրջանների գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, արդեն ծրագրում են ևս մեկ սպանդանոց հիմնել Աշոցքի կամ Ամասիայի լեռնային տարածաշրջաններում, որտեղ անասնապահությունն ավելի զարգացած է: Սպանդանոցը պատրաստ է շահագործման, բայց դեռ ՍԱՏՄ-ի թույլտվությունը չունեն։
«Սպասում ենք ավարտական ակտին և լիցենզիայի ստացմանը, ամեն ինչ պատրաստ է, երևի հույս ունեմ՝ մինչև ամսվա վերջ արդեն լիցենզիան կունենանք»,- նշել է սպանդանոցի տնօրենը։
Միսը սպանդանոցից շուկա հասնելու համար մատակարարին կամ գնորդին տրամադրվում է 5-րդ ձևի փաստաթուղթ, իսկ մսի վրա դրվում է համապատասխան կնիք, այսինքն՝ մսի որակի պատասխանատվությունը ստանձնում է սպանդանոցը: Փաստաթուղթը տրամադրում է ՍԱՏՄ-ն:
Անասնապահները սպանդանոցների գործունեությանը կողմ են, բայց մարզում մեկ-երկուսի գործունեությունը հարցի լուծում չէ։ Բակային մորթն էլ գյուղերում մնում է միակ տարբերակ միսն արագ իրացնելու համար։ Բացի դրանից, անասնատիրոջ համար կենդանուն սպանդանոց տանելը ծախսատար է։
Գյուղացիական տնտեսություններն ասում են, որ անցած տարի անասնագլխաքանակը գյուղերում զգալի նվազել է, խոտ չկար, եղածն էլ թանկ էր վաճառվում։ Անասնակերի խիստ պակասի պատճառով անասնատերերը շուկայականից էժան գնով վերավաճառողներին են տվել։ Հիմա գյուղերում մորթի կենդանի գտնելը դժվար է, լինելու դեպքում էլ շատ թանկ են առաջարկում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...