16:40 26.01.2022
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ այսօր նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու և որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, նշել է, որ աշխատաշուկայի հսկայական հատվածը պետք է ապահովի ՄԿՈՒ ոլորտը, և այդ առումով այն շատ կարևոր է:
«Ներկայումս հիմնովին վերանայվում է այդ ոլորտի օրենսդրությունը, և այս թիրախային քննարկումը կազմակերպել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են ՄԿՈՒ հաստատություններին՝ կայանալու և տնտեսապես անկախ ու ինքնաբավ լինելու, շահույթը, ըստ օրենքի և կանոնադրության, ծառայեցնելու կրթության բովանդակությանը և պայմանների բարելավմանը»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը՝ քննարկման մասնակիցներին հորդորելով անկաշկանդ քննարկել բոլոր հարցերը և գտնել խելամիտ լուծումներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս ողջունել է համատեղ նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտում որակական ճեղքում ապահովելու և լավագույն լուծումներ գտնելու համար կարևոր է տարբեր կառույցների ջանքերի համադրումը: Նրա խոսքերով՝ բացի վաղուց հասունացած փոփոխությունների շեշտադրումներից, անհրաժեշտ է խոսել նաև այն գործնական քայլերից, որոնք պետք է դյուրին դարձնեն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) լայնածավալ կիրառությունը բոլոր ուսհաստատություններում:
«Այս առումով համապատասխան գործընկերության շրջանակում 2017 թվականից ունենք կուտակված լավ փորձ՝ իրականացված բազում փորձնական ծրագրերի հիման վրա: Սա այն տարբերակն է, որ ԱՀՈՒ օրենսդրական կարգավորումները պետք է մշակվեն արդեն իսկ կուտակված փորձի հիման վրա: Ավելի հաճախ մենք ունենում ենք հակառակ պատկերը, երբ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, հետո դրանք կյանքի են կոչվում: Սա մեզ լավատեսություն է ներշնչում, որ մշակված մեխանիզմները կլինեն կիրառական և կբարձրացնեն ՄԿՈՒ ոլորտի կրթության որակը»,- նշել է բանախոսը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ քննարկմանը մասնակցում են շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, քանի որ այս խնդիրը, ըստ փոխնախարարի, ենթադրում է ընդհանրական լուծումներ, որոնք պետք է վերաբերեն տարբեր ոլորտների օրենսդրությանը:
«Անհրաժեշտ է քննարկել բոլոր փոխկապակցված գործընթացները, որպեսզի չունենանք մի հերթական իրավիճակ, երբ ոլորտային օրենսդրությունը նախատեսում է մեկ բան, սակայն ֆինանսական կամ գնումների և այլ ընթացակարգերը դրա իրագործումը փաստացի դարձնում են բարդ»,- շեշտել է նախարարի տեղակալը՝ կարևորելով, որ օրենսդրական մեծ փաթեթի քննարկումն իրականացվում է ԱԺ-ի հետ գործընկերությամբ:
ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանն իր հերթին նշել է, որ ծրագիրն աջակցում է ՄԿՈՒ հաստատություններում դուալ և ԱՀՈՒ մոդելների ներդրմանը: Այս ընթացքում ծրագրի շրջանակում 13 ուսհաստատություններում 12 մասնագիտությունների գծով ներդրվել է դուալ կրթություն: «Այս փորձնական արդյունքների հիման վրա մեզ հաջողվեց ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ նախաձեռնել օրենսդրական փաթեթների մշակման լայնածավալ գործընթաց: 2020 թվականին մենք իրականացրել ենք ՄԿՈՒ ոլորտի հատկապես դուալ կրթությանն առնչվող օրենսդրական դաշտի համապարփակ վերլուծություն, որի արդյունքում առաջարկել ենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել՝ առավել արդյունավետ կազմակերպելու ԱՀՈՒ-ի իրականացումը»,- նշել է Արամ Բաբայանը: Նրա խոսքերով՝ այս քննարկման նպատակն է նաև հասկանալ, թե քոլեջներում ձեռնարկատիրական գործունեության կազմակերպումն ինչպես կարող է նպաստել ուսումնական գործընթացին այն ոլորտներում, որտեղ առկա են դժվարություններ՝ մասնավոր հատվածի ներգրավման առումով: Նա նաև անդրադարձել է ուսանող-գործատու փոխհարաբերությունների խնդիրներին և դրանց արդյունավետ լուծումներին:
Քննարկումը ծավալվել է երեք հիմնական թեմաների շուրջ՝ արհեստագործական ուսումնարանների և քոլեջների ձեռնարկատիրական գործունեության թույլատրելի տեսակների կազմակերպման հնարավորությունները, խոչընդոտները, հարկման հիմնախնդիրները, առկա կարգավորումների բարելավման տարբերակները, վերոնշյալ գործունեության կազմակերպման հետ կապված՝ ՄԿՈՒ հաստատություններին մտահոգող այլ հարցադրումները, ինչպես նաև ուսումնական աշխատանքի իրավական կարգավորման հիմնախնդիրները:
Քննարկման մասնակիցները ներկայացրել են առկա խնդրահարույց իրավիճակները, խոչընդոտները, ինչպես նաև իրենց հաջողված փորձը: Ծավալվել է բուռն և արդյունավետ քննարկում: Հանդիպման ավարտին ամփոփվել են ՄԿՈՒ ոլորտում հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ հնչած մոտեցումները:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...