17:15 24.07.2018
ՀՀ քննչական կոմիտեն նոր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի համաձայն, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ։
Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերության տնօրինությունը, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները պատշաճ չեն կատարել «ՀՀ տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 21.11.2002թ. թիվ 1810-Ն որոշման 7-րդ կետով և 8-րդ կետի «ի» ենթակետով սահմանված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների վերահսկողության պարտականությունները՝ առաջացնելով էական վնաս և ծանր հետևանքներ»։
Ըստ հաղորդագրության՝ ի թիվս այլ ընկերությունների՝ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Տրանս Սիստեմ» և «Ավտոռադ», «Սեարվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության մեջ, ինչի առթիվ հարուցված քրեական գործերը քննվում են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Կոտայքի և Լոռու մարզային քննչական վարչությունների վարույթում։ Նաև հաղորդվում է, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ձեռք բերված ապացույցների հիման վրա համապատասխան իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ «Տրանս Սիստեմ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին 10 մլն ՀՀ դրամ, «Ավտոռադ» ՍՊ ընկերության տնօրինության կողմից՝ 3մլն ՀՀ դրամ, «Սեարվի» ՍՊԸ-ի տնօրենի կողմից 6 մլն դրամ վճարելու մասին անդորրագրերը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արարատի և Տավուշի մարզային քննչական վարչությունների վարույթում քննվող քրեական գործերով համապատասխանաբար «Արարատյան ավտոկայան» և «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊ ընկերությունների կողմից ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել համապատասխանաբար 30 մլն և 6.7 մլն ՀՀ դրամ։
Այսպիսով՝ միայն նշված ոլորտում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է 55.7 մլն ՀՀ դրամ։ Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է»:
:
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...